486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան կփորձի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն ոչ ի վնաս իր պետական շահերին. փորձագետ
17:05
11 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան կփորձի բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ոչ ի վնաս իր պետական շահերին, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիան կփորձի հարաբերություններ հաստատել՝ երբեք չդավաճանելով թուրքական պետական շահերին։ Կարող են լինել ինչ-որ զիջումներ, բայց դրանք երբեք չեն ստվերի Թուրքիայի պետական շահերը»,- հայտնեց նա հինգշաբթի լրագրողներին՝ մեկնաբանելով իր տպավորությունները Ստամբուլում կայացած հայ-թուրքական համաժողովի մասնակցությունից։
 
SETA հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված հայ-թուրքական հարաբերությունների հարցերին նվիրված կոնֆերանսը Ստամբուլում անցկացվեց մայիսի 26-27-ին: Կոնֆերանսի ընթացքում քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, վերլուծեցին հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտող գործոնները:

Միջոցառման ժամանակ քննարկվեց Թուրքիայի և Հայաստանի դերը Կովկասում անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև հայկական փոքրամասնության ու Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների խնդիրները։

Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է հասկանա, որ միջազգային կառույցների ճնշումը չի ստիպի թուրքական հասարակությանը լուրջ զիջումների գնալ։

«Խորհրդաժողովն ավելի իրական ցույց տվեց թուրքական պաշտոնական քաղաքականությունը, նրանց մտածողությունը, ով է իրականացնում այդ քաղաքականությունը, և այդ տպավորությունը ստեղծվել է ոչ թե առանձին հրապարակումներից, այլ անձնական եզրակացությունից»,- նկատեց Մելքոնյանը։ Նրա խոսքերով, այդ եզրակացությունը թույլ տվեց նրան և հայկական պատվիրակության մյուս անդամներին ավելի իրատես լինել և ավելի լավ հասկանալ թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Մելքոնյանը նշեց, որ ներկայում Թուրքիայում մեծ նշանակություն է տրվում  հայ-թուրքական հարաբերություններին։ «Ֆուտբոլային դիվանագիտությունից» և տարբեր միջազգային ազդակներից հետո Թուրքիան ավելի ուշադիր է հայ-թուրքական հարաբերությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նկատմամբ»,- նշեց նա։ 

Փորձագետը նշեց, որ Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերությունների բարելավման։ Մելքոնյանը կարծում է, որ հարաբերությունների բարելավման և սահմանների բացման դիմաց Թուրքիան առայսօր Հայաստանին առաջադրում է 3 գլխավոր նախապայման. Ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի պայմաններով, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և 1921 թվականի Կարսի պայմանագրով սահմանված սահմանների ճանաչումը։

«Թեպետ վերջին շրջանում թվում է, թե այդ նախապայմանները երկրորդ պլան են մղվել, ես՝ որպես փորձագետ,կարող եմ վստահեցնել, որ թուրքական նախապայմանները բացահայտ կամ սքողված շարունակում են մնալ Թուրքիայի քաղաքական և քաղաքագիտական օրակագրում»,- նշեց նա:

Նրա կարծիքով, Թուրքիան ընտրել է կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը, որը մի կողմից արտահայտվում է թուրք վերնախավի կոշտ հայտարարություններով, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի այլ ներկայացուցիչների ավելի մեղմ և կառուցողական հայտարարություններով։

Գնահատելով հայ-թուրքական  հարաբերությւոնների ներկա վիճակը՝ Մելքոնյանը հայտարարեց, որ նրանք այժմ փակուղի են մտել, սակայն, նրա կարծիքով, չնայած որոշակի սառեցմանն ու նահանջին, նրանք շարունակում են պահպանել իրենց արդիականությունը և կարևորությունը։ Նա կարծում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ հարցն արդեն դուրս է եկել երկկողմ հարաբերությունների սահմաններից, և դրանում ակտիվորեն մասնակցում են ԱՄՆ և եվրոպական կառույցները, ինչպես նաև նրանով, որ Հայաստանը տարբեր նախաձեռնություններ կառաջարկի, որոնց Թուրքիան ստիպված կլինի արձագանքել։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։