481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական խորհրդարանը խստացնում է ազգային մշակույթի ու ավանդույթների պաշտպանությունը
16:52
11 Հունիսի 2009

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունեցին ազգային մշակույթի ու ավանդույթների պաշտպանության միջոցների խստացում նախատեսող «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրինագիծը։

Ինչպես հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, մինչև տվյալ օրինագծի մշակումը հայկական օրենսդրությամբ կանոնակարգվում էր միայն հայ ժողովրդի նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը։

«Սա չի նշանակում, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը լիովին անտեսվում էր։ Ընդհակառակը, 2005 թ.-ին Հայաստանը վավերացրել է ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան, իսկ 2006 թ.-ին հաստատել համապատասխան հայեցակարգը»,- ասաց նա։  

Գյուրջյանի խոսքով, օրինագիծը սահմանում է ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական հասկացությունները, դրա կրողներին, դրա պաշտպանության միջոցները։

Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, օրինագիծը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտներ սահմանում է ժողովրդական բանահյուսությունը (լեզուն, բարբառները, ժողովրդական բանաստեղծությունները), կատարողական արվեստը (բանաստեղծություններ, էպոսներ), ազգային ժառանգությունը (ժողովրդական տոներ և ծեսեր, երեխաներին դաստիարակելու անադույթներ), ազգային խոհանոցը, ինչպես նաև խաղերը։ 

Գյուրջյանը հավելեց, որ օրինագիծը սահմանում է ոչ նյութական մշակութային ժառանգության պետական սատարման հիմնական ուղղությունները, ժառանգության պահպանման գործում սահմանափակում է պետական իշխանության, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը, տվյալ գործընթացում ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այդ թվում և արտասահմանցիների մասնակցությունը։ 

«Օրինագիծը հնարավորություն է ստեղծում պաշտպանել արտասահմանում գտնվող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Մասնավորապես, Արևմտյան Հայաստանում դեռ կան հայ ժողովրդի մշակույթի ու կենցաղի կրողներ, որոնք մենք պարտավոր ենք պահպանել»,- նշեց Մշակույթի փոխնախարարը։

Նրա խոսքով, հայկական ժառանգության պահպանումը արտասահմանում կիրականացվի երկկողմ պայմանագրերի հիման վրա, մասնավորապես, ներկայում Բուլղարիան նման պայմանագրի հիման վրա արդեն համապատասխան հետազոտություններ է անցկացնում սեփական տարածքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: