483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհում ձիաբուծության առաջին կենտրոններից մեկը Հայաստանն է եղել. գիտնականներ
15:24
11 Հունիսի 2009

Հայաստանն աշխարհում ձիաբուծության առաջին կենտրոններից մեկն է եղել, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

Նրա խոսքերով, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը հնագիտական պեղումներ է իրականացնում Երևանի տարածքում 2002թ.-ից ի վեր, ինչի արդյունքում հայտնաբերվել են բացառիկ ապացույցներ, որ դեռևս մ.թ.ա. 2500թ.-ին հայերը ձիեր էին բուծում ռազմական նպատակների համար։

«Այն մասին, որ հայերը ձիեր էին բուծում ռազմական նպատակների համար, վկայում են նաև պեղումների արդյունքում գտնված կենցաղային առարկաների վրա ձիերի և ռազմակառքերի պատկերները», - ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքերով, որոշ ինտերնետ-աղբյուրներ ձիաբուծության աշխարհի առաջին կենտրոնն են համարում Ղազախստանի Հյուսիսը, ինչը, հայ հնագետների կարծիքով, չի համապատաասխանում իրականությանը։

Գիտնականը նշեց, որ հնագիտական գտածոները թվագրվում են մ.թ.ա. 25-20-րդ դարերին, այսինքն այն ժամանակաշրջանին, երբ Հայաստանում արդեն պետականություն կար։

«Ձիերը բացառիկ նշանակություն ունեին Հին Աշխարհի կյանքում, և մենք ունենք բոլոր հիմնավորումները, որ Հայաստանն աշխարհում ձիաբուծության առաջին կենտրոններից է եղել», - ասաց նա։ Սիմոնյանն ընդգծեց, որ այժմ ավելի խոշորամասշտաբ պեղումներ են անհրաժեշտ։

«Պետությունը շուրջ 31 միլիոն դրամի (մոտավորապես 83 հազար ԱՄՆ դոլար) միջոցներ է հատկացրել՝ «Հնագույն քաղաքակրթությունների և վաղ պետականության ծագումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ Կոնկրետ պեղումներ իրականացնելու համար տրամադրվել է այդ միջոցների մեկ երրորդը», - նշեց Սիմոնյանը՝ ավելացնելով, որ մինչև պետական օգնություն ստանալը յոթ դամբարան արդեն է ուսումնասիրվել։

Նրա խոսքերով, չնայած հարուստ պատմական ավանդույթին, ձիաբուծությունն այսօր Հայաստանում թույլ է զարգացած, քանի որ դա կապված է մեծ ծախսերի հետ, ինչը կարող են իրենց թույլ տալ միայն հարուստ և զարգացած երկրները։

«Մենք պատրաստում ենք մեր Կենտրոնի կայքը, որտեղ ներկայացված կլինեն մեր աշխատանքների արդյունքները։ Հուսով եմ, որ դա կօգնի համաշխարհային հանրությանը հասցնել հայկական պատմամշակութային ժառանգության մասին տեղեկատվությունը», - ավելացրեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: