484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-էստոնական քաղաքական խորհրդատվությունները կանցկացվեն 2009թ. աշնանը Երևանում
15:10
11 Հունիսի 2009

Հայ-էստոնական քաղաքական խորհրդատվությունները կանցկացվեն 2009թ. աշնանը Երևանում, այս մասին նշվեց հինգշաբթի ՀՀ և Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ուրմաս Պաետի հանդիպման ընթացում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով Էստոնիայի արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է Էստոնիայի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում:

ւրմաս Պաետը ևս բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և նշեց, որ Էստոնիան մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Բանակցությունների ընթացքում երկուստեք կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քաղաքական խորհրդատվություններն անցկացնել այս տարվա աշնանը Երևանում: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում դիվանագիտական դպրոցի հիմնադրման աշխատանքներին Էստոնիայից ցուցաբերվող աջակցության համար:

 

Անդրադառնալով տնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` նախարարներ Նալբանդյանն ու Պաետը գոհունակությամբ նշեցին, որ այսօր Երևանում բացվելիք հայ-էստոնական տնտեսական համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ և էստոնացի գործարարների համագործակցության համար: 

Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղակավարները քննարկեցին մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի փոխադարձ դյուրացման հնարավորությունը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման հետ կապված հարցեր:

Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքի և այդ ոլորտում կատարվելիք քայլերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրին առնչվող հարցեր:

Էստոնիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների: 

Հանդիպումից հետո տեղի ունեցավ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի համատեղ մամուլի ասուլիսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: