481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Orange ընկերության մուտքը հայկական շուկա նոր հնարավորություններ կբացի բջջային ինտերնետի օգտագործման համար
11:59
11 Հունիսի 2009

Orange ընկերության մուտքը հայկական շուկա նոր հնարավորություններ կբացի բջջային ինտերնետի օգտագործման համար։ Այս մասին Երևանում լրագրողներին տեղեկացրեց Orange ֆրանսիական ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին։

Նրա խոսքերով՝ Հայաստանում բջջային շուկայի կենտրոնացումը բավականին մեծ է և կազմում է շուրջ 80 տոկոս, միաժամանակ գրանցված է ինտերնետի օգտագործման բավականին ցածր ցուցանիշ, որը չի գերազանցում 25 տոկոսը։

Միաժամանակ Սուանտին Հայաստանում բջջային ինտերնետի օգտագործումը «շատ թույլ» բնոորոշեց։

«Այս առնչությամբ մենք կարծում ենք, որ Orange-ի մուտքը հայկական շուկա նոր հնարավորություններ կբացի բջջային ինտերնետի օգտագործման համար», -ասաց նա։

Պատասխանելով ինտերնետ-հասանելիության ապահովման համար օպտիկամանրաթելային ուղիների օգտագործման աղբյուրների մասին հարցին՝ նա նշեց, որ դեռևս չի կարող հրապարակել նման տեղեկատվություն։

«Ես կարող եմ միայն նշել, որ տվյալ պահի դրությամբ շարունակվում են առավել որակյալ ինտերնետի տրամադրման առավել օպտիմալ տարբերակի որոնման վերաբերյալ քննարկումները», - ասաց Սուանտին։

France Telecom ընկերությանը (ապրանքանիշը՝ Orange, գրանցված է «ՖՏԱ-Տելեկոմ» անվան տակ) վերջնական լիցենզիան ստացել է 2008 թ.-ի նոյեմբերի 19-ին: Լիցենզիան տրամադրվել է 15 տարի ժամկետով՝ ևս 15 տարի երկարացման իրավունքով։ Ընկերությանը թույլատրվել է համարներ տրամադրել +374(0)55 և +374(0)95 կոդերով, տասը տարի ժամկետով համարների փոխարինման իրավունքով։

Հոկտեմբերի 7-ին մրցութային հանձնաժողովը որոշում կայացրեց Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչել ֆրանսիական  Orange  ընկերությանը: Orange (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ) ընկերությունը GSM լիցենզիայի ստացման համար ամենախոշոր առաջարկն էր ներկայացրել՝ 51,5 մլն եվրոյի չափով։

Մինչև երրորդ օպերատորի մուտքը հայկական շուկայում գործում էին բջջայինն կապի երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «ՎիմպելԿոմ»-ին և VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերը պատկանում են MTS ռուսական ընկերությանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: