485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Սանկտ Պետերբուրգյան հանդիպման մասին Ադրբեջանի նախագահի մոտ շրջանակների հայտարարությունները վկայում են ադրբեջանական քաղաքական վերնախավում առկա տարաձայնությունների մասին. ՀՀ ԱԳՆ
11:23
11 Հունիսի 2009

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած շրջանակների վերջին հայտարարությունները վկայում են կամ դիրքորոշումների անհամաձայնության, կամ հարևան երկրի քաղաքական վերնախավում գոյություն ունեցող տարաձայնությունների մասին, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում, և ձեռք է բերվել որոշակի առաջընթաց։ Նախարարները նաև հայտարարել են մոտ ժամանակներս երկու պետությունների ղեկավարների նոր հանդիպման  հնարավորության մասին, իսկ հանդիպումից ընդհանուր տպավորությունը կրում է դրական բնույթ», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղի է ունեցել հունիսի 4-ին՝ Սանկտ Պետերբուրգում անցակցվող տնտեսական միջազգային համաժողովի շրջանակներում։ Այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հանդիպումը չի կրել կառուցողական բնույթ՝ իբրև թե հայկական կողմի մեղքով։

«Այդ պատճառով զարմանալի է, երբ Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած շրջանակը նման հայտարարություններ է անում։ Տպավորություն է ստեղծվում, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, կամ նախագահի մոտ շրջանակում լուրջ տարաձայնություններ կան», - ասաց նա։

Նախարարի խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված անձինք խորհուրդ են տալիս հայկական կողմին՝ ուշադրություն չդարձնել նման հայտարարություններին, «քանի որ դրանք լուրջ չեն»։

Ինչպես ավելացրեց ՀՀ ԱԳ նախարարը՝ այդ տեսակետը ճիշտ է, քանի որ հաճախ ադրբեջանական կողմի հայտարարությունները լուրջ բնույթ չեն կրում։

«Սակայն այս գործընթացն օրինաչափություն է դառնում, և մտավախություն է առաջանում, որ Ադրբեջանն օգտագործում է բանակցությունները ոչ թե կոնկրետ արդյունքների հասնելու, այլ ուրիշ նպատակների համար», - նշեց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։