481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարները ծրագրում են շուրջ 20 հարց քննարկել Մոսկվայում
17:53
10 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի՝ հունիսի 14-ին Մոսկվայում անցկացվելիք նիստի օրակարգի նախագծում շուրջ 20 հարց է ընդգրկված, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնում։  

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կդիտարկեն ՀԱՊԿ փոխգործակցության զարգացման հարցեր այլ միջազգային կառույցների հետ, այդ թվում ՄԱԿ-ի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում իրադրության կայունացմանն աջակցելու և Աֆղանստանից բխող սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու համատեղ գործողությունների ծրագրի նախագիծը, կլսեն ՀԱՊԿ ԱԳՆԽ նախագահի տեղեկատվությունը, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարի ելույթը կազմակերպության անդամ-պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման սպառված միջնստաշրջանային ժամանակահատվածում անցկացված միջոցառումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։     

ԱԳՆ ղեկավարները քննարկեն նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ վեհաժողովի որոշման իրականացման ընթացքը, կդիտարկեն դրանց ձևավորման ու կիրառման պատրաստված նորմատիվային իրավական բազան, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի միջոցների և ուժերի գաղտնի կառավարման համակարգի ստեղծման հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի նախագիծը։   

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հավանությանը կներկայացվեն ՀԱՊԿ գործունեության առաջնահերթային ուղղությունները 2009թ.-ի երկրորդ կիսամյակում ու 2010թ.-ի առաջին կիսամյակում և արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերով Կազմակերպության անդամ-պետությունների ներկայացուցիչների խորհրդատվության ծրագիրը միևնույն ժամանակահատվածի համար։  

ԱԳՆԽ նիստի ընթացքում ծրագրվում է նաև համաձայնեցնել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հավաքական հակազդման գործուն համակարգի ստեղծմանն ուղղված մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես, արտակարգ իրավիճակներին հավաքական հակազդման համակարգերի ձևավորման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների գործողությունների հիմնական ուղղությունների նախագծերը մինչև 2012թ.-ն ընկած ժամանակահատվածը և երրորդ երկրների քաղաքացիների անօրինական միգրացիային հակազդելու հավաքական համակարգի ձևավորման ուղղությամբ Կազմակերպության անդամ-պետությունների գործողությունների ծրագիրը միևնույն ժամանակահատվածի համար։

Կազմակերպության ընթացակարգերի կանոնների համաձայն, ՀԱՊԿ ԱԳՆԽ նախագահի լիազորությունները հերթական միջնստաշրջանային ժամկետում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից կանցնեն Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Մարտինովին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: