485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը հիասթափված է Թուրքիայի հետ խաղի արդյունքներից
14:32
10 Հունիսի 2009

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հիասթափված է Թուրքիայի երիտասարդական հավաքականի հետ իր սաների խաղի արդյունքներից։

Նախօրեին Հայաստանի երիտասարդական հավաքականը 2։5 հաշվով պարտվել է Թուրքիայի հավաքականին։

«Ես շատ հիասթափված եմ խաղի արդյունքներից։ Որևէ կասկած չկա, որ Թուրքիան արժանի էր հաղթանակի։ Այսօր մեր հավաքականը շատ թույլ էր, սակայն մյուս կողմից՝ ես բավարարված եմ մեր հարձակման մակարդակով», - ասել է Սերիցլևը խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով՝ հանդիպման հատկապես առաջին կեսին հայ ֆուտբոլիստները պարզ իրավիճակներում հաճախ կորցնում էին գնդակը կամ շատ երկար էին պահում այն դաշտի կենտրոնում, «սակայն խաղի վերջում ցույց տվեցին, որ կարող են լավ հարձակվել»։

Մարզիչը նաև նշել է այն փաստը, որ իր սաները չէին հանձնվում նույնիսկ 0։4 հաշվի դեպքում և պայքարում էին մինչև հանդիպման ավարտը։

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Համի Մանդիրալին իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ջերմ ընդունելության համար։

«Այսօր երկու լավ թիմերի խաղ էր, մենք կարողացանք հաղթել, և ես շատ գոհ եմ և երջանիկ», - ասել է Մանդիրալին։

Նա ասել է, որ խաղը հիանալի էր՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ խաղին ներկա չէին թուրք երկրպագուները։ Մանդիրալին, ընդհանուր առմամբ, գոհ էր հայ երկրպագուներից։

«Կցանկանայի, որպեսզի Թուրքիայի օրհներգի ժամանակ նրանք չսուլեին և երկրապագեն իրենց թիմին, այլ ոչ թե մրցակցի թիմի դեմ», - նշել է Թուրքիայի հավաքականի մարզիչը։

Հայաստանի հավաքականը միևնույն խմբում է Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ։ Երկու փուլերից հետո խմբի առաջատարն է 6 միավոր հավաքած Թուրքիայի հավաքականը։ Հայաստանի հավաքականը երկու պարտությամբ եզրափակում է առաջնության աղյուսակը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։