480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսը Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում առաջին խոշոր գիտական միջոցառումը կլինի. ԵՊՀ ռեկտոր
14:16
10 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի բացվող Սոցիոլոգիայի համաշխարհային 39-րդ կոնգրեսը Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում առաջին խոշոր գիտական միջոցառումն է, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։

«Նման խոշոր գիտական միջոցառումներ Հայաստանում շատ քիչ են անցկացվել, իսկ սոցիոլոգիայի ոլորտում առաջին անգամ են կազմակերպվում», - հայտարարեց նա։

ԵՊՀ ռեկտորն ավելացրեց, որ երբ մեկ տարի առաջ համալսարանը հրավեր ստացավ մասնակցելու Կոնգրեսի անցկացման մրցույթին, իրենք հաղթանակի հույս չունեին։ «Մենք մի քիչ զարմացած էինք, որ ԵՊՀ-ին հաջողվեց հաղթել Հնդկաստանի և Ավստրալիայի նման ահեղ մրցակիցներին», - նշեց Սիմոնյանը։

Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումի նախագահ և Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի նախագահ Բյորն Վիտրոկը հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է, և հաճելի է անցկացնել Սոցիոլոգիայի համաշխարհային 39-րդ կոնգրեսը Երևանում։

Նա նաև ավելացրեց, որ պետք չէ զարմանալ, որ ընտրվել է Հայաստանը՝ հաշվի առնելով ԵՊՀ-ի և Հայաստանի հարուստ մտավոր և մշակութային անցյալը։
Վիտրոկը հույս հայտնեց, որ երևանյան կոնգրեսը կանցնի նույն արգասաբեր և կառուցողական մթնոլորտում, ինչպես նախորդ կոնգրեսները։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադիր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանն իր հերթին նշեց, որ Կոնգրեսը, որը կոչվում է «Սոցիոլոգիան խաչմերուկներում», կքննարկի բազմաթիվ արդի խնդիրներ, որոնք ծառացած են ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի առջև։ «Այս կոնգրեսը ցույց կտա, թե ինչպես է շարժվում սոցիոլոգիան, որտեղ է այն գտնվում և ինչպիսի հեռանկարներ ունի», - նշեց նա։

Հունիսի 11-14-ն անցկացվելիք Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսի համակազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և Առաջատար ուսումնասիրությունների շվեդական կոլեգիումը: 

Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են սոցիալական գիտությունների տեսական և մեթոդաբանական նվաճումների, մարդկության առջև ծառացած արդի երկընտրանքների, գլոբալ ճգնաժամի և դրա հետևանքների ու հաղթահարման հնարավորությունների, հասարակությանը, անձին և պետությանը միտված մարտահրավերների, ժամանակակից աշխարհում դե ֆակտո պետությունների, ցանցային հասարակության առանձնահատկությունների, հետխորհրդային երկրների մոդեռնացման գործող մոդելների, ցեղասպանության, զանգվածային բռնության ու պատերազմի և արդիական այլ կարևոր խնդիրների վերաբերյալ հիմնահարցեր:  

Կոնգրեսին մասնակցելու են սոցիալական գիտությունների ակնառու ներկայացուցիչներ Իմանուել Վալերստեյնը, Միշել Վիվյորկան, Էդվարդ Թիրյաքյանը, Լև Գուդկովը, Մխայիլ Գորշկովը և վաստակաշատ այլ սոցիոլոգներ: 

 Կոնգրեսի աշխատանքներում ընդգրկված են 89 համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ ավելի քան 50 երկրներից: Կոնգրեսը ներառելու է հարյուրից ավելի պլենար, հատուկ, թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: