482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Արդար ընտրությունների առկայությունը Հայաստանի բարգավաճման նախադրյալն է. ԱԳ նախկին նախարար
12:46
10 Հունիսի 2009

Արդար ընտրությունների ինստիտուտի առկայությունը Հայաստանի պետականության կայացման և բարգավաճման նախադրյալն է, հատկապես, երբ Հայաստանը չունի բնական հարուստ ռեսուրսներ, կարծում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Տնտեսական համակարգի զարգացումն ու Հայաստանի բարգավաճումը նման պայմաններում հնարավոր է միայն ազատ ընտրությունների անցկացման միջոցով», - հայտարարել է Օսկանյանը երեքշաբթի հանրապետությունում ընտրական իրավունքի խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում։

Նրա խոսքերով՝ ազատ ընտրությունների բացակայության պայմաններում Հայաստանը երբեք հասարակությունում չի կարող ձևավորել ուժերի ճիշտ հավասարակշռություն, ինչը պահանջում է երկրի Սահմանադրությունը։ «Նման հավասարակշռության բացակայության դեպքում մենք չենք ունենա արդար  դատարաններ, ազատ մամուլ», - ավելացրել է Օսկանյանը։

Նա նշել է, որ ազատ ընտրությունները գուցե ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման են Հայաստանում ժողովրդավարության կայացման համար, և դրանց բացակայության դեպքում կարելի է խոսել միայն «կեղծ ժողովրդավարության մասին, որը շատ ավելի վտանգավոր է, քան դրա լիակատար բացակայությունը»։

ԱԳ նախկին նախարարը համոզված է, որ նման ժողովրդավարությունը հասարակության շրջանում անիրականանալի սպասումներ է ծնում, ինչը հետագայում կարող է հանգեցնել ավելի խորը հիասթափության։

Օսկանյանի կարծիքով՝ Հայաստանում ազատ և արդար ընտրությունների կայացման համար և իշխանությունը, և ընդդիմությունը պետք է ունենան որոշակի պարտականություններ և պատասխանատվություն կրեն։

«Ընդդիմությունը պետք է ընտրությունները դիտարկի որպես իշխանությանն արժանի հակակշիռ ստեղծելու միջոց, իսկ իշխանությունները պետք է դիտարկեն ընտրությունները որպես ճիշտ հակակշիռներ ստեղծելու միջոց», - պարզաբանել է Օսկանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։