486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի կարող դառնալ ԵվրԱզԷՍ-ի Մաքսային միության անդամ՝ տնտեսական կառույցների և շահերի անհամատեղելիության պատճառով. վարչապետ
12:29
10 Հունիսի 2009

Հայաստանը չի կարող ԵվրԱզԷՍ-ի նորաստեղծ եռակողմ Մաքսային միության անդամ դառնալ, քանի որ երկրի  տնտեսական կառուցվածքն ու շահերը չեն համընկնում Միության մասնակիցների տնտեսական շահերի հետ, այդ թվում նաև մաքսատուրքերի առումով։ Այս մասին լրագրողներին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ամփոփելով ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա կատարած իր այցի արդյունքները։

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի վարչապետները երեքշաբթի համատեղ հայտարարություն են ընդունել որպես միասնական մաքսային տարածք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու մտադրության մասին։ Մաքսային միությունը պետք է սկսի գործել 2010 թ.-ի հունվարի 1-ից, երբ երեք երկրների տարածքներում կներդրվի միասնական մաքսային սակագին, իսկ հաջորդ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի միասնական մաքսային օրենսգիրքը։ Բոլոր անհրաժեշտ ինտեգրացիոն ընթացակարգերը ծրագրվում է ավարտել 2011 թ.-ի կեսերին։

Սարգսյանն ասել է, որ Մաքսային միության մասնակից-երկրներում բարձր մաքսատուրքեր են գործում՝ այդ պետությունների տեղական արտադրողներին և տնտեսական ոլորտները (մեքենաշինություն, մետաղագործություն և բազմաթիվ այլ ոլորտներ) պաշտպանելու նպատակով, որոնք լուրջ ներուժ ունեն։

«Քանի որ մենք չունենք նմատանիպ ոլորտներ և մենք այդ արտադրանքի ներկրողն ենք, ապա մեզ շահեկան չէ կիրառել բարձր մաքսատուրքեր և նման կերպով սահմանափակել մեր առևտրային հնարավորությունները», - պարզաբանել է նա։

Այս կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Մաքսային միության ստեղծումն այդ երեք երկրների համար ընդլայնում է նրանց շուկաները, և նրանք համատեղ բանակցություններ են վարելու ԱՀԿ-ի հետ՝ այդ կազմակերպություն մուտք գործելու առնչությամբ։

«Քանի որ Հայաստանը, ինչպես և Ղրղզստանը, արդեն ԱՀԿ անդամ է, ապա մենք նման խնդիր չունենք։ Մենք մեր գործընկերներին հաջողություն ենք մաղթում այդ բանակցային գործընթացներում», - ընդգծել է Սարգսյանը։

ԱՀԿ-ն գործում է 1995 թ.-ի հունվարի 1-ից և ընդգրկում է 146 երկիր։ 2003 թ.-ի փետրվարի 5-ից Հայաստանը պաշտոնապես դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության 145-րդ անդամը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։