480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընդդիմադիր ուժերը չկարողացան տեր կանգնել իրենց ընտրողներին Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում. օմբուդսմեն
11:55
10 Հունիսի 2009

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան տեր կանգնել իրենց ընտրողներին Երևան Ավագանու խորհրդի ընտրություններում, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Ընտրություններին չներկայացած ընտրազանգվածի մեծ մասը պատկանում էր ընդդիմությանը։ Դա Հայաստանի ընդդիմադիր ուժերի համար պետք է այն բանի ազդանշանը դառնա, որ իրենց ընտրազանգվածը պատշաճ ուժ չտեսավ՝ ի դեմս իրենց թեկնածուների», - ասել է Օմբուդսմենը երեքշաբթի Հայաստանում ընտրական իրավունքների խնդրին նվիրված սեմինարի ընթացքում։

Նրա խոսքերով՝ ընտրություններից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ որպես հաղթած ուժ, պետք է ունենա նաև մեծ պատասխանատվություն, իսկ ընդդիմությունը պետք է կատարելագործվի և գիտակցի իր ունեցած սխալները։

Օմբուդսմենը նաև նշել է, որ Հայաստանի քաղաքական համակարգում իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն չկա։

«Երկխոսության բացակայությունը ժողովրդավարական հասարակությունում շատ վտանգավոր է, քանի որ այդ դեպքում հասարակությունը կորցնում է իր պետության նկատմամբ հետաքրքրությունը», - ասել է Հարությունյանը։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։

Հայկական ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 186 630 ձայն (46,1 տոկոս)։ 89 131 ձայնով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, 69 140 ձայնով երրորդ տեղում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։

Միաժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց մանդատներից։

Եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Դիտորդների առաքելությունը զգալի առաջընթաց է արձանագրել 2008թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։