481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պաշտոնատար անձինք կարող են կատարելագործել իրենց ֆրանսերենի գիտելիքները ՖՄԿ-ի աջակցությամբ
10:32
10 Հունիսի 2009

Հայաստանի պաշտոնատար անձինք կարող են կատարելագործել ֆրանսերենի իրենց գիտելիքները ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի ստորագրած հուշագրի շնորհիվ։

Հուշագիրը ստորագրվել է նախօրեին Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Լոպեզի և Հայաստանում հավատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների դեսպանների ներկայությամբ։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը հուշագիրը ստորագրել էր Փարիզում։

Հուշագրով նախատեսվում է 3 տարվա ընթացքում վերապատրաստել 50 հայ պաշտոնյաների` դասընթացների միջոցով կատարելագործել նրանց ֆրանսերեն լեզվի գիտելիքները։

Ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիական հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների և Բելգիայի ֆրանսախոս համայնքի օժանդակությամբ:

Նման հուշագիր ստորագրվել է ՖՄԿ անդամ 17 պետությունների հետ, որոնցից 15 Եվրոպական Միության անդամ երկրներ են: 

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ ղեկավարությանը և ծրագրի իրականացմանն օժանդակող պետությունների իշխանություններին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2008թ. կազմակերպության ասոցիացված անդամ դառնալուց ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող ծրագրերին:

ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի անունից ողջունելով հուշագրի ստորագրումը՝ Ստեֆան Լոպեզը նշել է, որ այս ծրագրով ՖՄԿ համագործակցությունը Հայաստանի հետ որակապես նոր մակարդակի է բարձրանում, ինչը լայն հնարավորություններ է բացում Ֆրանսախոս աշխարհի հետ հարաբերությունների բնագավառում:

Նա հավելել է, որ ֆրանսերենը շարունակում է պահպանել իր դիրքերը միջազգային բեմահարթակում և մի շարք  միջազգային կազմակերպություններում պաշտոնական լեզու է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: