480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրային խորհուրդը համաներում հայտարարելու մասին նախագիծ է մշակում՝ հանրապետության նախագահին ներկայացնելու համար
19:57
09 Հունիսի 2009

ՀՀ Հանրային խորհուրդը դիմումի նախագիծ է մշակում՝ ուղղված հանրապետության նախագահին՝ խնդրելով համաներում հայտարարելու նախաձեռնությամբ դիմել ԱԺ։

Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ հանձնաժողովներում նախնական քննարկումների ընթացքում ընդունվել է որոշման նախագիծ, որում ասվում է, որ համաներումը՝ որպես մարդասիրական գործողություն, կարող է նպաստել հայկական հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։  
  
Նախագծի հեղինակներից մեկի՝ իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանի խոսքով՝ դիմումի նախագիծը կազմված է երկու կետից. համաներման նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկ և այն կատեգորիայի անձանց ցուցակ, որոնց նկատմամբ առաջարկվում համաներում հայտարարել։  

Նա հայտնեց, որ նախագծում հիշատակվում է կապը առաջարկվող համաներման և 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի միջև՝ նշելով, որ «ճիշտ չէ լռել այդ կապի մասին»։  

«Հասարակությունը համաներման հարցը դիտարկում է հենց մարտի 1-ի դեպքերի արդյունքում դատապարտվածների հարցի համատեքստում։ Եվ Հանրային խորհուրդը, արտացոլելով հասարակական կարծիքը, իրավունք չունի չխոսել այդ կապի մասին»,- ընդգծեց Տեր-Տաճատյանը։

Իր հերթին Խորհրդի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նշեց, որ պետք չէ ընդգծել համաներման կապը մարտի 1-ի դեպքերի հետ։  

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, և անարդար է առանձնացնել որոշ դատապարտվածներին մյուսներից»,- ասաց նա։

Մայիսի 28-ին նախագահը պատրաստակամություն հայտնեց օգտվել համաներում շնորհելու իր սահմանադրական իրավունքից։Նախագահի խոսքերով՝ վերջին համաներումը հայտարարվել է 2006 թվականին, և եթե երեք տարվա ընթացքում երկրում հասունացել է նոր համաներում կրրառելու գաղափարն, ապա ինքը պատրաստ է օգտվել իր սահմանադրական իրավունքից։

Նախագահն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին և հասարակական գործիչներին, մասնավորապես, Հանրային խորհրդին, նախագահի նստավայր ներկայացնել իրենց առաջարկությունները համաներման անցկացման անհրաժեշտության և կարգի վերաբերյալ։ Նախագահը նշել է, որ եթե պարզվի, որ իսկապես համաներում հայտարարելու անհրաժեշտություն կա, ապա ինքն անմիջականորեն այդ հարցով կդիմի խորհրդարան։

Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը չէր բացառել նախագահի կողմից մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվածների նկատմամբ համաներում հայտարարելու հնարավորությունը։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը քաղաքացի և վիրավորվեց 265-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։