481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն զերծ է մնում մեկնաբանություններից Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների վերաբերյալ. ԱՄՆ դեսպան
19:39
09 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն զերծ է մնում մեկնաբանություններից Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների վերաբերյալ, թեև գրանցել է խախտումների և կեղծումների դեպքեր, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ Ավագանու խորհրդում ընդգրկվել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը դարձավ Երևանի առաջին ընտրված քաղաքապետը: Միաժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց մանդատներից։

«Ընտրությունների օրը դեսպանատան դիտորդները հետևել են քվեարկության գործընթացին ընտրատեղամասերում և փողոցներում։ Մենք հանդիպել ենք խախտումների, կեղծումների, վախեցնելու դեպքերի ինչպես քվեարկության, այնպես էլ ձայների հաշվարկման ժամանակ»,- ասաց Յովանովիչը։

Ինչպես նշել է դեսպանը, ավելի ուշ ԱՄՆ-ն հանդես կգա ավելի բազմակողմանի հայտարարությամբ։  

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը դրական գնահատեց Երևանի Ավանգանու խորհրդի քվեարկության անցկացման ու ընտրությունների գործընթացը։ 

«Ընտրությունների արդյունքներն ամփոփվել են ընդամենը 2 օր առաջ, և մենք առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն տվյալ առնչությամբ չենք արել, սակայն ես լսել եմ, որ եղել են խախտումներ ու գրանցվել են խնդիրներ։ Մենք տեղյակ ենք նաև, որ ընտրվել են նաև ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հրաժարվել են իրենց մանդատներից։ Սակայն այս հարցի շուրջ ավելին մենք կասենք, երբ պատրաստ լինենք»,- ասաց Գորդոնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: