482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՎԶԵԲ-ը 180 մլն եվրո կտրամադրի 2009-2010 թվականներին Հայաստանի տնտեսությանն աջակցելու համար
16:05
09 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարել է Հայաստանում ռազմավարական նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում 2009-2010 թթ. ընթացքում երկրի տնտեսությանը կտրմադրվի 180 մլն եվրոյի աջակցություն։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից, Եվրաբանկը պատրաստ է ներդնել ավելի քան 180 մլն  եվրո  Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում հաջորդ երկու տարիներին՝ ըստ ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի գծով վերջին ռազմավարության։

ՎԶԵԲ-ի 2009-2010թթ. ռազմավարությունը կենտրոնանում է այն ոլորտների վրա, որոնք կօգնեն երկրում նվազեցնելու տնտեսական անկման ազդեցությունը։

Մասնավորապես, ՎԶԵԲ-ը կպահպանի իր հանձնառությունը աջակցելու մասնավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկւոթյուններին՝ տրամադրելով այս հատվածի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորում տեղական գործընկեր բանկերի միջոցով։

Միժամանակ ՎԶԵԲ-ը կզարգացնի իր աջակցությունը Հայաստանյան բանկերին՝ առաջարկելով վարկեր ենթավարկավորման համար և ընտրողաբար կիրականացնի բաժնեմասնակցություններ Հայաստանի առաջատար բանկերում և կխրախուսի բանկային հատվածի համախմբումը։

Եվրաբանկը բացահայտել է նաև մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծված լինեն երկրում՝ ներառելով հայկական տնտեսության դիվերսիֆիկացիան, արտահանմանն ուղղված ձեռնարկությունների մրցունակության լավացումը, մրցակցության աջակցությունը և մենաշնորհների սահմանափակումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ֆինանսական հատվածի ամրապնդումը և հասարակական ենթակառուցվածքների առևտրայնացման խթանումը։

Վերջին չորս տարիների ընթացքում ՎԶԵԲ-ի ներդրումները Հայաստանում ավելացել են ավելի քան չորս անգամ և հասել 125 մլն եվրոյի 43 ծրագրերի գծով։ Հաջորդ երկու տարիների համար բանկի սպասվող ծրագրերի նախատեսված պորտֆելը Հայաստանում կգերազանցի 30 ծրագիրը՝ ավելի քան 180 մլն եվրո ընդհանուր գումարը։

ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշոր ներդրողներից է, որը 64 ծրագրերի իրականացման միջոցով 240 մլն եվրո է ներդրել:

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին՝ 10 մլն. եվրո մասնաբաժնով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: