483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հունիսի 20-ին Հայաստանում կնշվի Փախստականի համաշխարհային օրը
15:50
09 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 20-ին Հայաստանում կնշվի  Փախստականի համաշխարհային օրը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:  

Նրա խոսքերով՝ Փախստականի համաշխարհային օրը կոչված է, առաջին հերթին, հասարակությանը հիշեցնելու այն մասին, որ իրենց մեջ կան սեփական տնից զրկված ու ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ: «Հասարակության վերաբերմունքը նման մարդկանց հանդեպ չափազանց կարևոր է փախստականների՝ հասարակության լիարժեք անդամ դառնալու գործում»,- նշեց Եգանյանը:

Փախստականի համաշխարհային օրը նշվում է 2001 թ.-ից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի համաձայն: 

Խոսելով Հայաստանում այդ ոլորտի խնդիրների մասին՝ Եգանյանն ասաց, որ Հայաստանում փախստականների ստույգ թիվը ներկայումս անհայտ է:

«Մենք հենվում ենք Հայաստանում նրանց վերաբնակեցման ժամանակ արված հետազոտությունների տվյալների վրա: Այդ տվյալներով՝ փախստականների թիվը 311 հազար է: Նրանց թիվը ներկայումս, բնականաբար, կրճատվել է»,- ասաց Եգանյանը:

Նրա խոսքով՝ փախստականների ամենասուր խնդիրը բնակարանային հարցն է: «Երբ մարդը ավելի քան 20 տարի ապրում է հանրակացարանում, առանց տարրական սոցիալական պայմանների, նրա մոտ հայրենիքում ապրելու շատ թույլ զգացողություն է մնում»,- ասաց Եգանյանը:  

Նա նշեց, որ ներկայումս բնակարանային խնդիրը լուծվում է կառավարության ջանքերով:  

«Առաջնահերթային կարգով բնակարանի կարիք ունեցող փախստականների, այսինքն հանրակացարաններում ապրող մարդկանց թիվը այսօր 1100 է: Այդ մարդկանց բնակարանով ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 45 մլն դոլար»,- ասաց Միգրացիոն գործակալության պետը:  

Եգանյանը վստահություն հայտնեց, որ խնդիրն առաջիկա տարիներին կլուծվի, քանի որ կառավարությունն այս հարցում կամք և հետևողականություն է դրսևորում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։