481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ-ին լիովին չեն բավարարել Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքները. առաջնորդ
15:04
09 Հունիսի 2009

Կոալիցիայում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիովին բավարարված չէ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքներից, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստանը», անշուշտ, ամբողջապես բավարարված չէ ընտրությունների արդյունքներից, քանի որ կարող էին ավելի լավ արդյունքներ արձանագրվել։ Մեր սխալներն ուղղելու համար մենք ներկուսակցական աշխատանք կիրականացնենք, քանի որ այս արդյունքներում կա նաև մեր կուսակիցների մեղքի բաժինը»,- ասաց նա։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 186 630 ձայն (46,1 տոկոս)։ 89 131 ձայնով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, 69 140 ձայնով երրորդ տեղում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

Ձայների հաշվարկի արդյունքների համաձայն, Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը։

Կուսակցության առաջնորդը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» «հետևողական և օգտակար կլինի իր ընտրողներին և իր աշխատանքով կծառայի Երևանի բնակիչների օգտին»։

«Մենք պետք է իրագործենք մեր ծրագրերը և հետևողական կլինենք այս ուղղությամբ։ «Բարգավաճ Հայաստանը» գոհ է ժողովրդի ցուցաբերած վստահությունից, քանի որ միայն մենք ենք պայքարել բոլոր պետական լծակների դեմ։ Ամենակարևորը, որ ժողովուրդը հավատ ու վստահություն ունի մեր նկատմամբ, և մենք պետք է աշխատենք, որպեսզի արդարացնենք այդ վստահությունը»,- ասաց Ծառուկյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: