484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի Հայաստանի մասնակցությամբ
14:36
09 Հունիսի 2009

ՄՈՍԿՎԱ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի Հայաստանի մասնակցությամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Մոսկվայից։

ՀՀ վարչապետը երեքշաբթի մեկնել է Մոսկվա՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով կազմակերպված ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի 23-րդ նիստին մասնակցելու։ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակցում է որպես դիտորդ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ վարչապետների մակարդակով կազմակերպված ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդին և Մաքսային միության նիստերին ծրագրվում է հաստատել Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների ծրագիրը, ստորագրել Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը, ինչպես նաև Զարգացման եվրասիական բանկի հետ համաձայնագիրը, երկուշաբթի տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

ԵվրԱզԷՍ-ի ձևաչափում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը կհատկացվի առևտրային և տնտեսական ոլորտներում հակաճգնաժամային հավաքական ջանքերի ակտիվացմանը։

Նախատեսվում է, որ Հակաճգնաժամային հիմնադրամն իր աշխատանքը կսկսի արդեն 2009 թ.-ին։ Հիմնադրամի միջոցները կտրամադրվեն մասնակից-պետություններին ինքնավար պարտքեր և կայունացնող վարկեր տրամադրելու, ինչպես նաև միջպետական ներդրումային նախագծեր ֆինանսավորելու համար։ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ստեղծվող Հիմնադրամի կանոնադրական կապիտալի մեծ մասը՝ 7,5 մլրդ դոլար 10 մլրդ դոլարից։

2009 թ.-ին պետք է իր աշխատանքը սկսի ԵվրԱզԷՍ-ի բարձր տեխնոլոգիաների կենտրոնը, որի հիմնական նպատակը գիտատեխնիկական և նորարար գործունեության զարգացմանն աջակցելն է։

Կենտրոնի ստեղծման հայեցակարգն ու դրա վերաբերյալ դրույթը, ինչպես սպասվում է, կհաստատվեն Միջպետական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Ծրագրվում է քննարկել Միության 2008թ.-ի բյուջեի կատարումը, ինչպես նաև 2010թ.-ի բյուջեի և «2010թ.-ի բյուջետային քաղաքականության մասին» Միջպետական խորհրդի բյուջետային ուղերձի նախագծերը։ Այս փաստաթղթերը Միության շրջանակներում բյուջետային ներդրումների արդյունավետության բարձրացում են նախատեսում։

ԵվրԱզԷՍ-ը միջազգային տնտեսական կազմակերպություն է, որն իր կազմի մեջ մտնող երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) մաքսային արտաքին ընդհանուր սահմանների ձևավորման գործառույթներ է իրականացնում, մշակում է միասնական արտաքին-տնտեսական քաղաքականություն, սակագների, գների քաղաքականություն և ընդհանուր շուկայի գործողության այլ բաղկացուցիչների քաղաքականությունը։ 2002 թ.-ից ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուկրաինան, իսկ 2003 թ.-ից՝ Հայաստանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։