486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միանում է Մշակութային արժեքների ներմուծման մասին Ֆլորենցիայի համաձայնագրին
13:19
09 Հունիսի 2009

ՀՀ Սահմանադրական դատարանը երեքշաբթի նիստի ժամանակ երկրի Մայր Օրենքին համապատասխան է համարել այսպես կոչված Ֆլորենցիայի համաձայնագրի՝ «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին համաձայնագիր» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիայի նորմերը։

Ինչպես նշվում է ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ ԱԳՆ-ի տեղեկանքում, համաձայնագիրը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից 1950թ.-ի հունիսի 17-ին Ֆլորենցիա քաղաքում։

Համաձայնագիրը բաց էր ստորագրման համար 1950 թ.-ի նոյեմբերի 22-ին Նյու Յորքում և ուժի մեջ է մտել 1952թ.-ի մայիսի 21-ին։ Այժմ փաստաթուղթը վավերացրել է 103 երկիր, մասնավորապես՝ Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Գերմանիան, Իրանը, Իրաքը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ճապոնիան։

ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակահարմար է համարում այս Համաձայնագրի վավերացումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի համաձայն՝ փաստաթղթի վավերացմամբ պետությունը պարտավորվում է չգանձել մաքսային տուրք կամ այլ գումար լուսավորչական, գիտական և մշակութային բնույթի գրքերի, հրապարակումների, փաստաթղթերի, Համաձայնագրի Հավելվածներում նշված, Կոնվենցիայի այլ մասնակից-պետություններում լույս տեսած նյութերի ներմուծման կամ դուրսբերման համար։

Միաժամանակ, Համաձայնագրի կողմերը պարտավորվում են տրամադրել անհրաժեշտ արտոնագրեր և/կամ արտարժույթ գրադարանների համար նախատեսված գրքերի և հրապարակումների, պաշտոնական խորհրդարանական և վարչական փաստաթղթերի, Միացյալ Ազգերի Կազմակերպության և նրա մասնագիտացված հաստատությունների գրքերի և հրապատարակումների, զբողաշրջության զարգացման համար նախատեսված հրապարակումների, անվճար ուղղարկվող և տարածվող, ինչպես նաև կույրերի համար նախատեսված նյութերի ներմուծման համար։

Համաձայնագրի կողմերը նաև պարտավորվում են տրամադրել հնարավոր բոլոր արտոնությունները լուսավորչական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման համար, որոնք ներմուծվում են բացառապես երկրի լիազոր մարմինների կողմից ներմուծման թույլտվություն ստացած հրապարակային ցուցահանդեսներում ցուցադրվելու համար, դրանց հետագա դուրսբերման պայմանով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: