484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանը սկսում է A/H1N1 գրիպի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը
12:31
09 Հունիսի 2009

Չինաստանը սկսում է A/H1N1 գրիպի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը, դեղամիջոցն արտադրվելու է երկրի 11 դեղագիտական ձեռնարկությունում՝ տարեկան 360 միլիոն չափաբաժին ծավալով, երեքշաբթի հաղորդում է «Ցզինխուա շիբաո» թերթը։

Պատվաստանյութի զանգվածային արտադրության սկիզբը թույլ կտա մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր պատվաստել ռիսկային խմբի բոլոր ներկայացուցիչներին, գրում է թերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երեքշաբթի օրվա դրությամբ ՉԺՀ-ում A/H1N1 գրիպով հիվանդացել է 151 մարդ։ Մասնավորապես, վարակի 21 դեպք է գրանցվել Թայվանում, 41 դեպք՝ Հոնկոնգում և 68 դեպք՝ մայրցամաքային Չինաստանում։

Բարձր ախտածին վարակի տարածումը Չինաստանում մինչ այժմ կրում է «արտերկրյա» բնույթ. հիվանդացածների ճնշող մեծամասնությունը եկել է արտերկրից։ Միաժամանակ, իրավիճակը սկսվում է փոխվել՝ երկուշաբթի հիվանդացության վեց նոր դեպք է գրանցվել այն մարդկանց մոտ, ովքեր արտերկիր չեն մեկնել։ Բոլոր դեպքերը գրանցվել են Սիչուան գավառում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկուշաբթի՝ հունիսի 8-ին, 73 երկրում հաստատել է A/H1N1 գրիպով մարդկանց հիվանդացության 25 հազար 288 դեպք, 139 հիվանդ մահացել է։ Ուրբաթ ԱՀԿ-ն տեղեկացրել էր 69 երկրում հիվանդացության 21 հազար 940 դեպքի և 125 մահացածների մասին։

Նախորդ շաբաթվա վերջին ԱՀԿ-ն խորհրդակցություններ է անցկացրել իր «արտակարգ կոմիտեի» փորձագետների հետ՝ աշխարհում հիվանդացության տարածման հետ կապված իրավիճակի վերաբերյալ և որոշում է ընդունել չբարձրացնել A/H1N1 գրիպի վտանգի մակարդակը մինչև առավելագույնի։

ԱՀԿ-ն ապրիլի 29-ին բարձրացրել էր A/H1N1 գրիպի վտանգի մակարդակը՝ վեցբալանոց սանդղակով 4-ից հասցնելով 5-ի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։