481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպում կունենա հայ գործարարների հետ
10:48
09 Հունիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի Մոսկվայում հանդիպում կունենա հայ ձեռներեցների հետ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

ՀՀ վարչապետը երեքշաբթի մեկնել է Մոսկվա՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով կազմակերպված ԵվրԱզԷՍ-ի Միջպետական խորհրդի 23-րդ նիստին մասնակցելու։ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակցում է որպես դիտորդ։

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ծրագրվում է նիստն անցկացնել նեղ և ընդլայնված կազմով։ Ընդլայնված կազմով նիստի ընթացքում նախատեսված է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ԵվրԱզԷՍ-ի երկրների կառավարությունների ղեկավարների ելույթները։

Նիստի արդյունքներով կստորագրվեն համապատասխան փաստաթղթեր։ ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարներն ու գլխավոր քարտուղարը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ վարչապետների մակարդակով կազմակերպված ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդին և Մաքսային միության նիստերին ծրագրվում է հաստատել Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների ծրագիրը, ստորագրել Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը, ինչպես նաև Զարգացման եվրասիական բանկի հետ համաձայնագիրը, երկուշաբթի տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

ԵվրԱզԷՍ-ի ձևաչափում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը կհատկացվի առևտրային և տնտեսական ոլորտներում հակաճգնաժամային հավաքական ջանքերի ակտիվացմանը։

Ինչպես նշել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի Հայաստանի մասնակցությամբ։ Զարգացման եվրասիական բանկի հետ համաձայնագիրը Հիմնադրամի միջոցների կառավարում է նախատեսում։ Նախատեսվում է, որ Հիմնադրամն իր աշխատանքը կսկսի արդեն 2009 թ.-ին։

Հիմնադրամի միջոցները կտրամադրվեն մասնակից-պետություններին ինքնավար պարտքեր և կայունացնող վարկեր տրամադրելու, ինչպես նաև միջպետական ներդրումային նախագծեր ֆինանսավորելու համար։ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ստեղծվող Հիմնադրամի կանոնադրական կապիտալի մեծ մասը՝ 7,5 մլրդ դոլար 10 մլրդ դոլարից։

ԵվրԱզԷՍ-ը միջազգային տնտեսական կազմակերպություն է, որն իր կազմի մեջ մտնող երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) մաքսային արտաքին ընդհանուր սահմանների ձևավորման գործառույթներ է իրականացնում, մշակում է միասնական արտաքին-տնտեսական քաղաքականություն, սակագների, գների քաղաքականություն և ընդհանուր շուկայի գործողության այլ բաղկացուցիչների քաղաքականությունը։ 2002 թ.-ից ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուկրաինան, իսկ 2003 թ.-ից՝ Հայաստանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: