486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Հայկական հաբիթաթը» վերանվանվել է «Կացարան» բարեգործական կազմակերպության
18:09
08 Հունիսի 2009

«Հայկական հաբիթաթը» վերանվանվել է «Կացարան» բարեգործական կազմակերպության, որն իր նոր ծրագրերը կիրականացնի «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպության համագործակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» մամուլի ծառայությունից։    

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 2-ին «Հայկական Հաբիթաթի» և Միջազգային Հաբիթաթի միջև ստորագրվեց համաձայնագիր, որը արդյունք էր նշված կազմակերպությունների միջև համագործակցության դադարեցման:

Դադարեցնելով համագործակցությունը` «Հայկական Հաբիթաթը» իննամյա գործունեությունից հետո կատարում է անվանափոխություն՝ վերանվանվելով «Կացարան» ԲՀԿ-ի: Այն, հավատարիմ մնալով «Հայկական Հաբիթաթի» որդեգրած  առաքելությանը, շարունակելու է աշխատել իր 408 շահառու ընտանիքների հետ,  ինչպես նաև հանդես գալ նոր ծրագրերով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած 2008թ-ից` «Կացարան» ԲՀԿ-ն իր նոր ծրագրերն իրականացնում է` համագործակցելով  «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» Հայաստան ԲՀԿ-ի հետ, որը նույնպես նպատակ ունի Հայաստանում նպաստել տնազրկության վերացմանը՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին տրամադրելով անտոկոս, երկարաժամկետ (մինչև 20 ժամկետով ) փոխառություն` բարելավելով նրանց բնակարանային պայմանները:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցելու և վերանորոգելու ապահով, պարզ և մատչելի տներ` նրանց տրամադրելով երկարաժամկետ անտոկոս փոխառություն: Ամենամսյա ետվճարները կազմում  են շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով` այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք:-0-
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։