480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց լեզվի և գրականության ՄՊՔ հանձնեց ավելի քան 12 հազար շրջանավարտ
18:59
05 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ հայոց լեզվի և գրականության Միասնական պետական քննություն հանձնեց 12 հազար 567 շրջանավարտ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը, հայոց լեզվի և գրականության ՄՊՔ-ն ամենաբազմամարդն էր մասնակիցների թվով։   

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քննական գործընթացին հետևում էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 1 և Երևանի թիվ 127 դպրոցներում, որտեղ ամեն ինչ ընթանում էր սահմանված կարգով։  

Մինչ քննության մեկնարկը նախարարը զրուցեց ինչպես շրջանավարտների, այնպես էլ կենտրոնների մոտ խմբված ծնողների հետ՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ արվել է գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունը ապահովելու համար։

«Ամիսներ շարունակ դուք քրտնաջան աշխատել եք այսօր լավ արդյունքի հասնելու համար։ Քննությունների կազմակերպիչները ևս ամեն ինչ արել են անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Ուստի, մաղթում եմ ձեզ հաջողություն և կենտրոնացում, որպեսզի կարողանաք հաղթահարել թեստային առաջադրանքները։ Հույս ունեմ ձեզնից շատերին սեպտեմբերին տեսնել երևանյան բուհերում»,- ասաց Աշոտյանը։  

ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի վերջնական տվյալներով, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 15 առարկայից միասնական պետական քննություն հանձնել ցանկացողների թիվը կազմում է 19 164 հոգի։

Կենտրոնի տվյալներով, դիմորդների մեծ մասը (12 545) քննության հայտ է ներկայացրել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, երկրորդ տեղում է մաթեմատիկան (9 804), իսկ երրորդ տեղում՝ անգլերեն լեզուն (8 212)։

Միասնական պետական քննություն հանձնել ցանկացողների մեծ մասը բնակվում է ՀՀ մայրաքաղաքում (6 644)։ Երկրորդ տեղում են Շիրակի մարզի դիմորդները (1 783), իսկ երրորդ տեղում՝ Լոռու մարզի բնակիչները (1 624)։
 
Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ անցկացվել է 2007 թվականի հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 1442 քննական կենտրոնում։

Ընդամենը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, ընդ որում մոտ 38 հազարը ավարտական քննություն է հանձնել «Ա» տարբերակով, իսկ մնացածը լուծել են թեստային «Բ» տարբերակը, որը բաղկացած էր բուհերի ընդունելության հարցերից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։