478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. վարչապետ
18:03
05 Հունիսի 2009

Հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Եթե մենք ունենանք այլընտրանքային ուղի, որը թույլ կտա մեզ երկաթուղային ճանապարհով կապվել Եվրոպայի և տարածաշրջանի այլ երկրների հետ, ապա դա էականորեն կբարձրացնի մեր տնտեսական համակարգի անկախությունը»,- ասաց նա ուրբաթ «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի կազմակերպած «Ճգնաժամը որպես հնարավորություն» երիտասարդ մասնագետների համար նախատեսված սեմինարի ընթացքում։

Սարգսյանի խոսքերով, այսօր Հայաստանը կախված է վրացական ենթակառուցվածքներից, քանի որ հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության երկու երրորդն իրականացվում է Վրաստանի տարածքում։ «Կախվածությունն այդ ասպեկտում շատ բացասական է, և մեր հարևանն օգտվում է դրանից, քանի որ կանխիկացման  ծախսերը շատ բարձր են, և մեզ չի հաջողվում դրանք նվազեցնել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ապրանքների փոխադրումը աշխարհի ցանկացած կետից Փոթի կամ Բաթումի փաստացի կրկնակի էժան է, քան Փոթիից և Բաթումիից դեպի Հայաստան։

Այս կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ Վրաստանում մենաշնորհային իրավիճակ է տիրում, ինչն էլ չարաշահում են այդ երկրում։

«Բնականաբար, եթե մենք այլընտրանքային ուղիներ ունենանք, մեր անկախությունն էականորեն կմեծանա, կանխիկացման ծախսերը կտրուկ կկրճատվեն, մենք ավելի էժան ուղիներ կունենանք և, ընդհանուր առմամբ, բիզնեսի մակրոմիջավայրը կփոխվի։ Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներ մրցունակ կդառնան, ինչը տեղի չի ունենում փոխադրման մեծ ծախսերի պատճառով, ինչի կապակցությամբ ապրանքի շատ տեսակներ անհնար է փոխադրել»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ Սարգսյանը համոզված է, որ հայ-թուրքական սահմանի բացումից անմիջապես հետո «որևէ հրաշք տեղի չի ունենա, որոշ ժամանակ կպահանջվի համապատասխան ձեռնարկությունների և ներդրումների իրականացման ստեղծման համար»։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: