481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ի մարտի 1-ի անկարգությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը Երևանում քննարկել է համաներում կիրառելու մասին որոշման նախագիծը
10:38
05 Հունիսի 2009

2008 թ.-ի մարտի 1-ի անկարգությունների ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը Երևանում քննարկել է համաներում կիրառելու մասին որոշման նախագիծը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանձնաժողովը քննարկել է որոշման նախագիծը՝ նկատի ունենալով ՀՀ նախագահի 2009 թվականի մայիսի 28-ին  համաներում կիրառելու անհրաժեշտության մասին քաղաքական ուժերից և հանրային այլ կառույցներից առաջարկություններ ստանալու պատրաստակամությունը։

Նախագիծը ներկայացրել են հանձնաժողովի անդամներ Արծվիկ Մինասյանն ու Նաիրա Զոհրաբյանը։

Մինասյանի կարծիքով՝ համաներում հայտարարելու դեպքում հասարակության մեջ էականորեն կթուլանա ձևավորված  լարվածությունը, կնպաստի քաղաքական ուժերի միջև առողջ երկխոսություն ծավալելուն:

Որոշման նախագծով, որը բաղկացած է երկու կետից, առաջարկվում է դիմել ՀՀ նախագահին համաներում (ընդհանուր համաներում) հայտարարելու միջնորդությամբ և երկրորդ` համաներումը չտարածել 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ մահացած անձանց մահվան հանգամանքներում, ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով մեղադրվող անձանց նկատմամբ։

Նիստի ընթացքում առաջադրվել են որոշակի առաջարկներ, որոնք, ինչպես հավաստիացրել է Մինասյանը, մանրամասն կքննարկվեն, և անհրաժեշտության դեպքում նախագիծը կվերախմբագրվի:

Նոր խմբագրությամբ որոշման նախագծին դեմ է արտահայտվել ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Արամ Կարապետյանը։ Նրա կարծիքով` նախագծում պետք է հստակ ամրագրել, որ համաներումը չպետք է տարածվի սպանության մեղադրանքով դատապարտված անձանց վրա:

Արծվիկ Մինասյանն իր հերթին համագործակցության և առավել ընդունելի ձևակերպում փնտրելու պատրաստակամություն է հայտնել։

 

Մայիսի 28-ին նախագահը պատրաստակամություն հայտնեց օգտվել համաներում շնորհելու իր սահմանադրական իրավունքից։Նախագահի խոսքերով՝ վերջին համաներումը հայտարարվել է 2006 թվականին, և եթե երեք տարվա ընթացքում երկրում հասունացել է նոր համաներում կրրառելու գաղափարն, ապա ինքը պատրաստ է օգտվել իր սահմանադրական իրավունքից։

Նախագահն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին և հասարակական գործիչներին, մասնավորապես, Հանրային խորհրդին, նախագահի նստավայր ներկայացնել իրենց առաջարկությունները համաներման անցկացման անհրաժեշտության և կարգի վերաբերյալ։ Նախագահը նշել է, որ եթե պարզվի, որ իսկապես համաներում հայտարարելու անհրաժեշտություն կա, ապա ինքն անմիջականորեն այդ հարցով կդիմի խորհրդարան։

Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը չէր բացառել նախագահի կողմից մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվածների նկատմամբ համաներում հայտարարելու հնարավորությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: