484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵՈՒ-ն շահագրգռված է Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության շինարարությանը մասնակցությամբ. գլխավոր տնօրեն
18:58
04 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շահագրգռված է Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության շինարարությանը մասնակցությամբ, հինգշաբթի հայտնեց ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ունեցած ասուլիսի ժամանակ։

Երևանը մտադիր է ներգրավել Ռուսաստանին և տարբեր ֆինանսական կառույցների Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության շինարարությանը։ Իրանական կողմը հայտարարել է Հայաստանին 400 մլն դոլարի չափով վարկ տրամադրելու պատրաստակամության մասին նախագծի իրականացման համար, ընդ որում՝ լիովին ապահովելով սեփական երկրի տարածքում երկաթուղային հաղորդակցության շինարարության ծախսերը։   

«Մենք այս նախագծի հանդեպ անտարբեր չենք, քանի որ այն ճիշտ, հասկանալի և անհրաժեշտ ենք համարում։ Այսօր այն սկզբունքայնորեն մշակվում է «ՌԵՈՒ» ԲԲԸ մակարդակում և համապատասխան պետությունների կողմից»,- ասաց Շայդուլլինը։

Նա նշեց, որ արդեն տրված են համապատասխան ցուցումները, կատարվում է տեխնիկատնտեսական հիմնավորման վերամշակումը համատեղ «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից։ 

«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կառավարության որոշմամբ կստեղծվի ձեռնարկություն, որը սկզբունքայնորեն կզբաղվի այս նախագծով, և տեսանելի կդառնա շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի մասնակցությունը։ Մենք շահագրգռված ենք ու պատրաստ մասնակցելու և ապահովելու տվյալ նախագծի համապատասխան առաջխաղացումը»,- ասաց Շայդուլլինը։  

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին վերջնական համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին Թեհրանում՝  Իրանի ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանիի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի միջև: Երկաթուղու կառուցումը կարող է տևել չորսից հինգ տարի։

Իրան-Հայաստան երկաթուղու երկարությունը կկազմի շուրջ 470 կմ, որից 60 կմ-ը կանցնի Իրանի, իսկ մնացած մասը՝ Հայաստանի տարածքով։ Աշխատանքները կիրականացվեն մի քանի փուլով՝ ՏՏՀ նախագծի ուսումնասիրում, ֆինանսական աղբյուրների ճշտում, օպտիմալ երթուղու ընտրություն և երկաթուղու շինարարություն։

Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանին թույլ կտա էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղուց օգտվել՝ ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ։ Ներկայում Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտասահմանյան երկրների հետ կատարվում է միայն Վրաստանի տարածքով։

Նախնական տվյալներով՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ներդրումները կկազմեն 2 միլիարդ դոլար։ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի հարցում հետաքրքրություն են դրսևորում Համաշխարհային Բանկը և Զարգացման ասիական բանկը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։