483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
2008 թվականին ՀՀ ԱԳՆ միջոցով հայկական քաղաքացիություն է ստացել 358 մարդ
17:58
04 Հունիսի 2009

2008 թվականին ՀՀ ԱԳՆ միջոցով հայկական քաղաքացիություն ստացած անձանց թիվը հասել է 358-ի, միաժամանակ 230 մարդ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը։

«2008 թվականի ընթացքում ավելացել է քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը՝ 358 մարդ՝ 2007-ի մեկի դիմաց։ Դա պայմանավորված է երկքաղաքացիության մասին օրենքի ընդունմամբ»,- ասաց Կիրակորսյանը ԱԺ-ում ԱԳՆ գծով 2008 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս։

Նրա խոսքերով՝ 2008 թվականի ընթացքում հայկական քաղաքացիությունից հրաժարվել է 230 մարդ՝ 2007 թվականին 270-ի դիմաց։

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2008 թվականի ընթացքում 1309 մարդ ստացել է հայկական քաղաքացիություն, որոնցից 1249-ը՝ որպես երկրորդ քաղաքացիություն, իսկ 60 մարդ մինչ այդ առանց քաղաքացիության անձինք էին։ Այս ժամանակահատվածում հայկական քաղաքացիությունը դադարեցվել է 312 մարդու նկատմամբ։

Կիրակոսյանը նշեց, որ քանի որ քաղաքացիություն ստանալու համար պետտուրքը բավականին սիմվոլիկ է, ապա էական գումար այդ գծով չի հավաքվել։

Ընդհանուր առմամբ փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունը հավաքել է 2 մլրդ 393 մլն 35 հազար դրամի ($6,4 մլն) պետտուրք, ինչը 9 տոկոսով քիչ է 2007 թվականի ցուցանիշից։

«Անձնագրային գործերի տեսակարար կշիռը ընդհանուր առմամբ կազմել է 63 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ 150 մլն դրամով ($405), քիչ է, իսկ մուտքի արտոնագրերի մասնաբաժինը կազմել է 15 տոկոս ընդհանուր ծավալում, ինչը 60 մլն դրամով ($162) պակաս է 2007 թվականի ցուցանիշից»,- ասաց Կիրակոսյանը։

Միաժամանակ նա նշեց 30 տոկոսով գործերի կրճատումը բնակության հատուկ կարգավիճակ ստանալու գծով։

Կիրակոսյանը նշեց, որ հայկական ծագում ունեցող քաղաքացիները, ովքեր երկքաղաքացիության օրենքի ընդունումից առաջ նախընտրում էին բնակության  հատուկ կարգավիճակը, այժմ նախընտրում են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: