484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ճգնաժամի պատճառով ՀՀ ԱԳՆ-ն դադարեցրել է երեք երկրներում դեսպանատների բացման գործընթացը
17:51
04 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ճգնաժամի պատճառով ՀՀ ԱԳՆ-ն դադարեցրել է Հելսինկիում, Լիտվայում և Ճապոնիայում դեսպանատների բացման գործընթացը, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը։

«Տվյալ դեսպանատների բացման գործընթացը դադարեցվել է, բայց մենք հուսով ենք, որ տարեվերջին կկարողանանք բացել դրանք»,- ասաց նա՝ ԱԺ-ում ներկայացնելով ԱԳՆ գծով 2008 թ.-ի բյուջեի կատարման հաշվետվությունը։  

Փոխնախարարը հայտնեց, որ 2008 թ.-ին բացվել է երկու դիվանագիտական ներկայացուցչություն՝ Բաթումիում և Հաագայում։ 

Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը 47 դիվանագիտական ներկայացուցչություն ունի տարբեր երկրներում, ընդ որում պետության սեփականությունն են շենքերից 14-ը։

«Համաձայն եմ, որ մենք պետք է ընդլայնենք սեփական շենքերի ցուցակը։ Այժմ մենք անվերադարձ օգտագործման հանձնված 12 տուն ունենք, դա տարբեր համայնքների օգնությունն է, և մենք աշխատանքներ ենք տանում դրանք որպես նվիրատվություն ձևակերպելու համար, ինչից հետո դրանք կդառնան պետության սեփականությունը»,- ասաց նա։

Կիրակոսյանը հավելեց նաև, որ վարձակալության պայմաններով ՀՀ ԱԳՆ-ն 15 շենք   օգտագործում է որպես դիվանագիտական ներկայացուցչություն տարբեր երկրներում։

Նա հայտնեց նաև, որ Հայաստանը ընդամենը երկու արևտրային ներկայացուցչություն ունի Բրյուսելում և Շվեյցարիայում, ընդ որում այդ կազմակերպությունները ավելի շատ ներկայացուցչական գործառույթներ ունեն միջազգային կազմակերպություններում։

«Մեր դիրքորոշումն այնպիսին է, որ դեսպանատներն իրենք պետք է զբաղվեն երկկողմ տնտեսական կապերի զարգացմամբ»,- ասաց Կիրակոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: