480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրական արդարադատության գործունակությունը Հայաստանում կատարելագործման կարիք ունի. ՍԴ ղեկավար
17:24
04 Հունիսի 2009
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սահմանադրական արդարադատության գործունակությունը Հայաստանում կատարելագործման կարիք ունի, հինգշաբթի «Կանոնակարգի դերը և նշանակությունը ՀՀ Սահմանադրական դատարանի պրակտիկայում» սեմինարի ընթացքում հայտարարեց ՀՀ ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը։

«Որպես կանոն` բազմաթիվ եվրոպական պետությունների, մասնավորապես, Գերմանիայի օրենսդրությունները, նախատեսում են սահամանդրական դատարանների՝ որպես սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի իրավունքը կարգավորելու որոշ հարցեր օրենսդրական ուժ ունեցող դատարանների կանոնակարգով։ Մինչդեռ Հայաստանի ՍԴ լիազորությունները և ձևավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը՝ Սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ եվրոպացի գործընկերների, մասնավորապես, Գերմանիայի ՍԴ նախագահի հետ նախորդ հանդիպումների արդյունավետությունը հաստատել է նմանատիպ սեմինարների անցկացման անհրաժետությունը։

Առաջիկա բանավեճերի ընթացքում նախատեսված է մշակել հիմնական ուղղությունները և բարեփոխումների սահմանները դատավարության բնագավառում, հայեցակարգային լիազորությունների սահմանների ընդլայնումը ՍԴ գործունեության համատեքստում, ինչպես Հայաստանում ՍԴ կանոնակարգի պրակտիկայի կիրառման նպատակաուղղվածությունը։

Սեմինարի ընթացքում զեկուցող, Մաքս-Պլանկի անվան հասարակական և միջազգային իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Մաթիաս Հարթվիգը (Matthias Hartwig) ներկայացրեց ՍԴ կանոնակարգի կիրառման պրակտիկային վերաբերող բոլոր պլյուսները։

Նա հատուկ  ընդգծեց, որ Սահամանդրական դատարանը՝ որպես սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմին, ունի առանձնահատուկ կարգավիճակ, ինչը թույլ է տալիս նրան ընդունել օրենքի ուժ ունեցող կանոնակարգ։ Սակայն ՍԴ կանոնակարգը ճանաչում է օրենքի գերակայությունը։

GTZ-ի ներկայացուցիչ, «Կանոնակարգի դերը և նշանակությունը ՀՀ Սահմանադրական դատարանի պրակտիկայում» ծրագրի իրավաբան Գրիգոր Մուրադյանը նույնպես ընդգծեց ՍԴ լիազորությունների ընդլայնման անհրաժեշտությունը նրա կանոնակարգի ձևավորման համատեքստում՝ նկատի ունենալով ՍԴ հատուկ կարգավիճակը։

Տեխնիկական համագործակցության գերմանական միությունը (GTZ) Հայաստանի հետ իր համգործակցությունը սկսել է 1999 թվականին։ Այդ ժամանակից ակտիվ համագործակցություն է հաստատվել ՀՀ Արդարադատության նախարարության, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների հետ։

GTZ-ն աջակցում է Հարավային Կովկասի երկրներին իրավունքի և արդարադատության մարմինների բարեփոխման բնագավառում 1993 թվականից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հանձնարարությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։