482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Ժառանգություն» կուսակցություն
10:28
04 Հունիսի 2009

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը կարծում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Նովոստի-Արմեիա» գործակալությանը տրամադրած «Ժառանգության» հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունը հակամարտության կարգավորման ու ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կանխարգելման առումով ամենաարդյունավետ քայլն է համարում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պետական, քաղաքական ու հասարակական շրջանակներին` միջնորդներին ու միջազգային կազմակերպություններին ուղղված` ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչը և միջազգային հանրության կողմից այդպիսի ճանաչումը։

«Այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից` իբրև միջազգային հանրության անդամ, և նրա կողմից միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ ջանադիր աշխատանքի նախաձեռնումը», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունում կարծում են, որ ԼՂՀ անվտանգության երաշխավորի պարտավորության ստանձնման շրջանակում հայաստանյան կողմը պետք է բանակցությունների ձևաչափն ու բովանդակությունը համապատասխանեցնի արցախահայության կամքին:

«Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ օրինական իշխանության բացառիկ իրավունքներն ու պատասխանատվությունը, իսկ Ադրբեջանի հետ իր բանակցություններում առաջնային դիտարկի ԼՂՀ անկախ կարգավիճակի և անվտանգության խնդիրը», - ասվում է հայտարարության մեջ։

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը` վստահ լինելով, որ առաջարկված քայլերը բխում են քաղաքական-հասարակական շրջանակների հռչակած նպատակներից և անհրաժեշտ պայման են հայ ժողովրդի օրինական իրավունքների արժանի պաշտպանության համար։

Կուսակցությունում կարծում են, որ այդ քայլերն անհրաժեշտ են հակամարտ իրավիճակի վերջնական կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կանխելու, ինչպես նաև հակամարտության կողմերին որևէ լուծում պարտադրելն ու նրանց ներքին գործերին որևէ կողմնակի միջամտությունը բացառելու համար։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Ժառանգություն» կուսակցությունը համամիտ է միջնորդների և միջազգային կազմակերպությունների այն մոտեցմանը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները պետք է գտնեն հենց հակամարտության կողմ հանդիսացող հասարակությունները Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում, իսկ մյուս բոլոր պետությունները, որոնք կողմերին օգնում են այդ հարցում, կարող են հանդես գալ միայն միջնորդների դիրքերից և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի դերում։

«Կուսակցությունն անթույլատրելի է համարում որոշ միջնորդների, պետությունների ղեկավարների կողմից խնդրի նկատմամբ հավասարակշիռ մոտեցումը խաթարող և խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը վերաբերող հայտարարությունները, որոնք փաստացի քաջալերում են Ադրբեջանին` նախապատրաստվել պատերազմի», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունն անվիճելի է համարում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նրա կարգավիճակի միջազգային ճանաչումն է, ինչը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքից` ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, և որը չի շրջանցվել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներում։

Հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը դեռևս 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ճանաչվել է հակամարտության ինքնուրույն կողմ, և 1998թ.-ից մինչև այժմ ընթացող երկկողմ (Հայաստանի և Ադրբեջանի միջև) հանդիպումներն ու «զրույցները» չեն կարող բանակցություններ համարվել նույն բուդապեշտյան գագաթնաժողովի փաստաթղթերի համաձայն, քանի դեռ դրանց ուղղակիորեն չի մասնակցում ԼՂՀ-ն` իբրև հակամարտության անմիջական կողմ։

Փաստաթղթում նաև ասվում է, որ որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տարածքային սահմանազատման հիմնախնդրով իրավասու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական ընտրված ղեկավարությունը, և Հայաստանն ընդամենը կարող է օժանդակել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև ծագած այս հարցի կարգավորմանը:  -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: