478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Դադարեցվել է 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի գործունեությունը. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար
20:18
03 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի անդամների որպես անկախ փորձագետներ գործելու անկարողությունը հանգեցրեց խմբի գործունեության ձախողմանը, կարծում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։

«2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի անդամները առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից և գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին, և ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերեցին նախագահի մամուլի քարտուղարի խոսքերը:

Ֆարմանյանի խոսքով, փորձագետների անկախ փաստահավաք խմբի ձևավորումը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքի և եվրոպական կառույցների հետ արդյունավետ համագործակցության դրսևորումն էր:
 
«Հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների ուսումնասիրումը նման ձևաչափով նախադեպային էր»,- ասել է նա:

«Մենք հավատացած էինք, որ պետական պաշտոնական շրջանակներից դուրս ստեղծված և անկախ փորձագետներից կազմված փաստահավաք խումբը Նախագահի կարգադրությամբ սահմանված մանդատի շրջանակներում կարող էր բավարարել հանրային ակնկալիքները և լուրջ աջակցություն ցուցաբերել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին` անցյալ տարեսկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների և դրանց պատճառների վերհանման հարցում»,- ասել է Ֆարմանյանը:

Սակայն նրա խոսքով, ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից, փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ավարտին հասցնել իրենց գործը։

Մարտյան դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008թ. հունիսի 16-ին ԵԽԽՎ պահանջների շրջանակներում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի թիվ 1609 բանաձևի համաձայն:

Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո հայկական արմատական ընդդիմությունը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր էր անցկացնում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների ու բախումների՝ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի արդյունքում վիրավորվեց ավելի քան 200 մարդ, տասը հոգի մահացավ և ավելի քան 100-ը ձերբակալվեց։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: