478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Շվեյցարիա մեկնելուց առաջ
18:49
03 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը չորեքշաբթի «Հանրապետական» մարզադաշտում անցկացրեց վերջին մարզումը ընտրական մրցաշարին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնելուց առաջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։  

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունիսի 5-ին և 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Շվեյցարիայի և Թուրքիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները:

Մինչ այդ կայացած ժողովի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հայտարարել էր թիմի ավագի անունը: Այս պատվավոր դերը կկատարի Հենրիխ Մխիթարյանը:

Հունիսի 4-ին Երևանի ժամանակով 09:15-ին Հայաստանի երիտասարդական ընտրանին կմեկնի Ցյուրիխ, որտեղից էլ կուղևորվի Վիլ քաղաք: Շվեյցարիա – Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում Երևանի ժամանակով 23:00-ին:

Հայաստանի երիտասարդական ընտրանու կազմում Շվեյցարիա չեն ուղևորվի  կիսապաշտպաններ Հիրաչ Յագանը («Ստանդարտ», Բելգիա), Մասիս Ոսկանյանը («Բրյուգե», Բելգիա) և Երևանի «Բանանցի» հարձակվող Հրանտ Գևորգյանը:

Հայաստանի հավաքականի կազմում են. դարպասապահներ՝ Գևորգ Պրազյան («Արարատ»), Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»), պաշտպաններ` Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»), Կարեն Խաչատրյան («Փյունիկ»), Արտակ Անդրիկյան («Փյունիկ»), Արտակ Յեդիգարյան («Փյունիկ»), կիսապաշտպաններ` Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Հենրիկ Մխիթարյան («Փյունիկ»), Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Սարգիս Կարապետյան («Բանանց»), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա), Արտակ Դաշյան («Բանանց»), հարձակվողներ` Միհրան Մանասյան («Փյունիկ»), Հովհաննես Գոհարյան («ԲԱՏԵ», Բելառուս), Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)։ 

Հայաստանի հավաքականը Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի թիմերի հետ նույն խմբում է:

Եվրոպական բոլոր հավաքականները բաժանված են 10 նախընտրական խմբի։ Սեփական խմբերի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրած 4 լավագույն թիմերը կխաղարկեն Եվրոպայի առաջնության 7 ուղեգիր, խաղարկությունը կանցկացվի 2011 թ.-ի հունիսին Դանիայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։