487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի և Բրազիլիայի նախագահներին Air France ինքնաթիռի աղետի կապակցությամբ
18:19
03 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանեյրո-Փարիզ չվերթի օդանավի աղետի կապակցությամբ նախագահ Սերժ Սագսյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին:

«Խոր վշտով տեղեկացա Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ֆրանսիական ինքնաթիռի աղետալի վթարի և մարդկային մեծ կորստի մասին։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին:

Կիսելով Ձեր և Ֆրանսիայի ժողովրդի վիշտն ու ցավը՝ մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն անմեղ զոհերի հարազատներին»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տրամադրած հաղորդագրությունում։   

Հանրապետության նախագահը ցավակցական ուղերձ է հղել նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, որում Սարգսյանը հայ ժողովրդի անունից և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել աղետի կապակցությամբ։         

«Բրազիլիայի համար այս դժվար պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Ձեզ ու բրազիլացի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն և ոգու արիություն», -ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Air France ավիաընկերության AF447 չվերթի Airbus A330-200 ինքնաթիռը, որում 228 մարդ կար, նախորդ կիրակի դուրս էր եկել Երևանի ժամանակով 03։00-ին Թոմ Ժոբիմայի անվան Ռիո դե Ժանեյրոյի միջազգային օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր երկուշաբթի, Շառլ դը Գոլի անվան փարիզյան օդանավակայանում Երևանի ժամանակով 14։00-ին, սակայն ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից չորս ժամ անց։

Որոշ տվյալներով, ինքնաթիռն Ատլատյան օպկիանոսի կայծակի հոսանքի մեջ է ընկել, ոնի հետևանքով շարքից դուրս է եկել նրա ողջ էլեկտրահամակարգը։

Երեքշաբթի բրազիլական իշխանությունները հայտարարել են, որ Ատլանտյան օվկիանոսում А330-200-ի հնարավոր ընկնելու վայրում, Բրազիլիայի ափից մոտ հազար կիլոմետր դեպի հյուսիս-արևելք հայտնաբերվել են բեկորներ, այդ թվում՝ ինքնաթիռի բազկաթոռներ։ Չորեքշաբթի Ֆրանսիայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հաստատել է, որ Ատլանտյան օվկիանոսում գտնված բեկորները պատկանում են A330-200-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։