486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի միջև հայկական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագիրը քաղաքական պայմաններ չի պարունակում. նախարար
17:03
03 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված հայկական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանագիրը քաղաքական պայմաններ չի պարունակում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը Երևանի ՋԷԿ կատարած ճանաչողական այցի ընթացքում։

«Մենք պայմանագիր ունենք թուրքական կոմերցիոն ընկերության հետ, և ոչ մի քաղաքական պայման մեր հարաբերություններում ամրագրված չէ»,- ասաց նա։

Նախարարը համաձայնեց, որ քաղաքական խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ պայմանագիրը որևէ լրացուցիչ պայմաններ ունի։

Ընդ որում Մովսիսյանը նշեց, որ թուրքական ընկերությունը բախվում է որոշակի քաղաքական խնդիրների հետ, սակայն կկարողանա հաղթահարել դրանք։

«Աշխատանքները շարունակվում են, և հույս կա, որ այդ հարցը մինչև վերջ կլուծվի, այսինքն կգա այն օրը, երբ Հայաստանը էլեկտրաէներեգիա կարտահանի Թուրքիա»,- ասաց նա։

Մովսիսյանը նշեց, որ որոշված են էլեկտրաէներգիայի արտահանման մոտավոր ժամկետները, բայց ամեն ինչ կախված է այն բանից, թե երբ կավարտվեն նախապատրաստական աշխատանքները։

«Մենք աշխատանքի բավականին լավ փորձ ունենք Վրաստանի ու Իրանի էներգահամակարգերի հետ, բայց առայժմ թուրքական համակարգի հետ աշխատանքի փորձ չունենք, իսկ դա պահանջում է այնպիսի տեխնիկական չափորոշիչների զուգադրում, ինչպիսիք թույլ կտան հայկական ու թուրքական համակարգերը»,- ասաց Մովսիսյանը։  

Ավելի վաղ ծրագրվել էր, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի ուղիղ մատակարարումը Թուրքիային կսկսի իրականացնել 2009թ.-ի գարնանը։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2008 թ.-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ էներգետիայի և բնական ռեսուրսների նախարարության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և բելգիական ՅՈՒՆԻՏ ընկերության միջև, որը զբաղվում է Թուրքիայի տարածքում բարձր լարման էլեկտրաէներեգիայի ներկրմամբ ու բաշխմամբ։  

Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է թուրքական կողմին 4-5 ամիս ժամանակ տալ ենթակայանները վերականգնելու և 3-4 կմ երկարությամբ ապամոնտաժված էլեկտրահաղորդիչ գծերը վերականգնելու համար։

Նախնական պայմանավորվածության համաձայան, Հայաստանը մատակարարումը կսկսի տարեկան 1,5 մլրդ կՎտ/ժ-ից՝ հաջորդող տարիներին այն հասցնելով տարեկան 3,5 մլրդ կՎտ/ժ-ի։ Ենթադրվում էր, որ էլեկտրաէներգիայի արժեքը էլեկտրաէներգիայի 1 մեգավատի համար 57 դոլար կկազմի, սակայն վերջնական գինը լրացուցիչ կհստակեցվի՝ կապված գազի գների փոփոխությունների և մատակարարման վերջնական ժամկետների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։