486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում Երևանի քաղաքապետարանն արժեզրկվել է որպես լեգիտիմ կառույց. ՀԱԿ
14:34
03 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում Երևանի քաղաքապետարանն արժեզրկվել է որպես լեգիտիմ կառույց, կարծում է Երևանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։

«Եթե առայսօր քաղաքապետարանը որպես լեգիտիմ կառույց որևէ կասկած չէր հարուցում, քանի որ քաղաքապետը նշանակվում էր երկրի նախագահի կողմից, ապա ընտրություններից հետո հաստատվեց, որ իշխանությունը որևէ կերպ չի կարող փոխվել»,- ասաց Խաչատրյանը Մամուլի երկուշաբթի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Այդ կապակցությամբ, Խաչատրյանի խոսքերով, ՀԱԿ խնդիրը գործող իշխանությունը փոխելու ուղղությամբ մնում է ուժի մեջ։

«Այն ամենն, ինչ տեղի էր ունենում մայիսի 31-ին, չի կարելի ընտրություններ անվանել։ Զանգվածային խախտումների միջոցով իրականացվեց մի ծրագիր «ընտրություններ» անվանումով»,- ընդգծեց նա։

«Ընտրությունների ընթացքում տեղի ունեցածը կարելի է անվանել ահաբեկչություն ընտրողների և դիտորդների նկատմամբ, և նպատակ ուներ հասնել առավելագույն ձայների, անել այնպես, որպեսզի ՀՀԿ-ն ստանար ընտրողների ձայների 40 տոկոսը և ավելին»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքերով՝ ընտրությունների կեղծարարության մասին կարող է վկայել ձայների անհավասար տեխաբաշխումը մի շարք ընտրատեղամասերում։

Նա նշեց, որ, օրինակ, 8/22 տեղամասում 2025 ընտրողներից ընտրության են մասնակցել 1880-ը, ինչը կազմում է մոտ 90 տոկոս, որոնցից 1011-ը ձայնը տրվել է ՀՀԿ-ին և ընդամենը 59 ձայն՝ ՀԱԿ-ին, իսկ 8/23 ընտրատեղամասում 1900 ընտրողներից մասնակցել է 1718-ը, որոնցից ՀԱԿ-ի օգտին քվերակել ՝ 81 ընտրող։

Ինչ վերաբերում է ՀԱԿ կողմից առկա խախտումների լրացուցիչ քննություն անցկացնելու հնարավորությանը՝ ապա Խաչատրյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ կեղծումն ակնհայտ է եղել։

«Ավելին, մեր վստահված անձինք և դիտորդները տեսել են կեղծարարություններում ներգրավված ոստիկանների՝ քաղաքացիական հագուստով»,- նշեց Երևանի նախկին քաղաքապետը։

Նրա խոսքերով՝ այդ ամենը հանգեցրեց ՀԱԿ-ի հրաժարվելուն Ավագանու խորհրդի մանդատներից և քաղաքապետարանի աշխատանքներին մասնակցելուց։

Խաչատրյանը նշեց նաև, որ ներկայումս իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության հնարավորությունը բացակայում է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: