486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրում է ֆիքսված գներ հաստատել ավելի քան 150 անուն դեղորայքի համար
14:25
03 Հունիսի 2009

ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրում է ֆիքսված գներ հաստատել ավելի քան 150 անուն դեղորայքի համար, չորեքշաբթի տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խորհրդարանում կայացած 2008 թ.-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում։

Նրա խոսքերով՝ ծրագրվում է հաստատել է առավել անհրաժեշտ դեղամիջոցների ցանկը՝ մոտ 150 անուն, որոնք անհետաձգելի դեպքերի ժամանակ առավել մեծ պահանջարկ ունեն Հայաստանում։

Նա նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրում է օրենսդրական առաջարկով դիմել խորհրդարան, որպեսզի ամրագրվի այդ դեղամիջոցների սահմանված ֆիքսված արժեքը։

«Առաջարկի օրենսդրական ամրագրումից հետո այդ դեղամիջոցների արժեքը շուկայում չպետք է գերազանցի ֆիքսված գինը», - ասաց Քուշկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով ճգնաժամն ու դեղորայքի գների աճը՝ 2009 թ.-ին նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում դեղագործական ընկերությունների հետ՝ հնարավոր առավելագույն ցածր գնով որոշ դեղամիջոցների ներկրման ուղղությամբ՝ չվնասելով դեղորայքի որակն ու բիզնեսը։

«Բանակցություններ են տարվել հիմնական դեղագործական ընկերությունների հետ, և մենք փորձել ենք պայմանավորվածություն ձեռք բերել առավելագույն հնարավոր մատչելի գներով դեպի Հայաստան դեղամիջոցների ներկրման կազմակերպման մասին», - ասաց Քուշկյանը։

Նախարարը նաև կարևորեց որոշ կազմակերպությունների կողմից դեղորայքի տեսքով լուրջ հումանիտար օգնության ստացումը՝ հիշեցնելով, որ 2008 թ.-ին երկու դեղագործական ընկերություններ որպես բարեգործական ակցիա արդեն Հայաստան են ներկրել 400 միլիոն դրամ (ավելի քան 1 միլիոն դոլար) ընդհանուր գումարի ինսուլին, ինչը թույլ կտա շուկայում զգալիորեն նվազեցնել այդ դեղորայքի գինը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ երկիր են ներկրվել ամենաորակյալ ինսուլինը հատուկ համակարգով, որը թույլ է տալիս կրճատել հիվանդի կախվածությունն այդ դեղամիջոցից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։