486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դպրոցների աշակերտներն ավարտական քննություններ են հանձնում չորս առարկաներից
13:37
03 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական դպրոցների աշակերտներն  ավարտական քննություններ են հանձնում աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից և քիմիայից։

ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում աշխարհագրության ավարտական քննություն է հանձնում 2782 շրջանավարտ, կենսաբանությունից՝ 13800, քիմիայից՝ 5043 և ֆիզիկայից՝ 16106։

Ավարտական քննություն են հանձնում այն շրջանավարտները, ովքեր չեն հանձնում ՄՊՔ տվյալ առարկայից։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ճիշտ չէ միասնական քննությունները համարել «առաջնահերթ», իսկ ավարտականները՝ երկրորդական։

«Գոյություն ունի նաև կարծիք, որ պետությունը քիչ ուշադրւոթյուն է դարձնում ավարտական քննություններին՝ շեշտը դնելով ՄՊՔ-ի վրա։ Դա սխալ կարծիք է։ Մենք պետք է ապահովենք միջին և բարձրագույն կրթության բարձր մակարդակը»,- ասաց նա Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոց այցի ընթացքում քննությունների մեկնարկից առաջ։

Ավարտական և ընդունելության քննությունները Հայաստանում  անցկացվում են եռաստիճան համակարգով։ Սովորողները հանձնում են ավարտական, միասնական պետական կամ կենտրոնացված քննություններ։

Ավարտական քննություններ են հանձնում այն սովորողներն, ովքեր չեն կամենում ՄՊՔ հանձնել տվյալ առարկայից, համապատասխանաբար, չեն հավակնում բուհական ֆակուլտետներ ընդունվել, որտեղ պահանջվում է տվյալ առարկան։

Կենտրոցված քննությունները նախատեսված են այն առարկաների համար, որոնք ընդգրկված չեն հանրակրթական դպրոցական ծրագրում կամ բանավոր են հանձնվում։

Հայաստանում և ԼՂՀ-ում Միասնական պետական քննությունները մեկնարկել են   հունիսի 2-ին և կտևեն մինչև հունիսի 20-ը։ ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի վերջնական տվյալներով, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 15 առարկայից միասնական պետական քննություն հանձնել ցանկացողների թիվը կազմում է 19 164 մարդ։

Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ անցկացվել է 2007 թվականի հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 1442 քննական կենտրոնում։

Ընդամենը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, ընդ որում մոտ 38 հազարը ավարտական քննություն է հանձնել «Ա» տարբերակով, իսկ մնացածը լուծել են թեստային «Բ» տարբերակը, որը բաղկացած էր բուհերի ընդունելության հարցերից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։