478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+29
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիայի վարչապետը հրավիրել է իր հայ գործընկերոջն այցելել իր երկիր
18:54
02 Հունիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի հրավեր է ստացել այցելել Սիրիա, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Սիրիական կառավարության ղեկավար Նաջի Օթրիի հրավերը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Ալմուալեմը։

Իր կողմից հայ վարչապետն իր ողջույնն է փոխանցել Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Նաջի Օտրիին և շնորհակալություն հայտնել հրավերի համար։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ պատմամշակութային ընդհանրությունները և դարավոր բարեկամությունը ամուր հիմք են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերությունների համար։  

Զրույցի ընթացքում ընդգծվել են Առևտրաարդյունաբերական պալատների միջև շփումների ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում մասնագիտական փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաև գործարարների երկկողմ շփումների, բիզնես ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը։

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարը  կարևորեց Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի առաջիկա այցը Հայաստան և երկրում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը։

Մուալեմը վարչապետի հետ քննարկել է նաև երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։