486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ սոցիոլոգը հայտարարել է, որ իր կանխատեսումները Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների կապակցությամբ արդարացան
18:17
02 Հունիսի 2009

Սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ «Սոցիոմետրի» կանխատեսումները Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների կապակցությամբ արդարացան։

Ադիբեկյանը ցանկություն հայտնեց հանդիպելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ, «ովքեր իրենց համար ահռելի քանակությամբ ձայներ էին կանխանշում և մեղադրում իրեն, որ նա, իբր, ուսումնասիրություններ է կատարում արդյունքների ամփոփումից հետո»։

Փորձագետը նշեց, որ կենտրոնի կանխատեսումները Ավագանու Խորհրդի ընտրությունների վերաբերյալ իրականացվել են ավանդական միջոցներով և մեծ մասամբ համընկել են ընտրությունների արդյունքների հետ՝ նկատի ունենալով 3 տոկոսի անճշտւոթյունը։

«Մեր հարցումների համաձայն՝ ընտրական ակտիվությունը պետք է տատանվեր 53-ից մինչև 35 տոկոսի սահմաններում։ Մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ բացարձակ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էր։ Եվ նույնիսկ 5-տոկոսանոց անճշտությունները հաշվի առնելով՝ ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առավելությունն այնքան մեծ էր, որ կարելի էր հաստատ պնդել, որ կուսակցության տվյալները միանշանակ առաջատար կլինեն ընտրությունների արդյունքներով»,- նշեց Ադիբեկյանը։
 
«Սոցիոմետրի» դիտարկման արդյունքներով՝ մայիսի 14-ի դրությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշը կազմել է 54 տոկոս, երկրորդ տեղում վարկանիշով հետևել է «Բարգավաճ Հայաստանը»՝ 21 տոկոս, այնուհետև Հայ ազգային կոնգրեսը 14 տոկոսով։ Մնացած քաղաքական ուժերի վարկանիշը համագումարում չի գերազանցել 10 տոկոսը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Ադիբեկյանն ընդգծեց նաև, որ ՀԱԿ հայտարարությունը Ավագանու Խորհրդի բոլոր մանդատներից հրաժարվելու մասին զարմանք չի առաջացնում՝ նկատի առնելով, որ վերջիններս վաղուց որդեգրել են «եթե մենք չենք հաղթել ընտրություններում, ապա դրանք կեղծված են» սկզբունքը։

Սոցիոլոգն անընդունելի է համարում նման քաղաքական գիծը Հայաստանի պես փոքր երկրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։