484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Վրացական իշխանությունները խստացրել են հակահայկական քաղաքականությունը Սամցխե-Ջավախեթիում. փորձագետ
18:03
02 Հունիսի 2009

Հայաստանը պետք է հստակ որոշի իր դիրքորոշումը Սամցխե-Ջավախեթի հայաբնակ տարածաշրջանում վրացական քաղաքականության վերաբերյալ, կարծում է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։ 

«Հայաստանը պետք է հստակ հայտարարարի, որ ցանկացած հակահայկական քայլ Սամցխե-Ջավախեթիում ուղղված է հայկական պետականության դեմ», -երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Աբրահամյանը։ Նրա խոսքերով՝ դա թույլ կտա նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և մեղմացնել վրացական իշխանությունների քաղաքականությունը։ 

Աբրահամյանն ընդգծեց, որ վրացական իշխանություններն, օգտագործելով Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակը և այն, որ Հայաստանում հասարակայնության ուշադրությունը բևեռված է հայ-թուրքական սահմանի բացմանը և ղարաբաղյան կարգավորմանը, ոչ միայն չի նվազեցրել, այլև ուժեղացրել է հակահայկական քաղաքականությունը տարածաշրջանում։

Ըստ նրա՝ դրա վկայություններից մեկը վրացական իշխանությունների քաղաքականությունն է կրթական ոլորտում, ըստ որի՝ այն դպրոցներում, որտեղ սովորում են միայն հայերը, պահանջվում է գրագրություն իրականացնել և մատյաններում նշումներ անել բացառապես վրացերեն։

Աբրահամյանը նշեց, որ վրացական իշխանությունները բացատրում են նմանատիպ քաղաքականությունը նրանով, որ դա համապատասխանում է եվրոպական նորմերին ազգային փոքրամասնությունների կողմից պետական լեզվի պարտադիր իմացության մասին։

Դրան հակառակ Աբրահամյանը բերեց Հարավային Տիրոլ իտալական տարածաշրջանի օրինակը, որը բնակեցված է գերմանախոս բնակչությամբ և այնտեղ նշանակվող իտալացի պաշտոնյաներից պարտադիր պահանջվում է գերմաներենի իմացություն։

Իր հերթին կենտրոնի մեկ այլ փորձագետ՝ Վահե Սարգսյանը, նշեց, որ այս տարի նշվում է Վրաստանի՝ Եվրոպայի Խորհրդին միանալու 10 տարին, և այդ ժամանակահատվածում Վրաստանը ստորագրել է 54 տարբեր եվրոպական կոնվենցիաներ, որոնց մեծամասնությունն այս կամ այն աստիճանով վերաբերում է ազգային փոքրամասնությունների իրավունքներին։ Մասնավորապես, նա նշեց ազգային փոքրամասնությունների մասին կոնվենցիան և հուշարձանների պաշտպանության եվրոպական կոնվենցիան։

Սարգսյանի խոսքերով, Հայաստանի իշխանություններն ու հայկական հասարակական կազմակերպությունները պետք է եվրոպական կառույցների և միջազգային հանրության ուշադրությունը դարձնեն Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ իր վերցրած պարտավորությունների չկատարմանը։ 

Ջավախքը գտնվում է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանների հատման կետում։ Այնտեղ բնակչության գերակշիռ մասը (տարբեր տվյալներով՝ 91-ից 97%) հայեր են։ Սամցխե-Ջավախեթի միացյալ երկրամասի բնակչությունը 238 հազար է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: