481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կոչ արեց երկրպագուներին սատարել երիտասարդական հավաքականին Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ
17:38
02 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կոչ արեց երկրպագուներին 2011 թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի թիմի հետ հունիսի 9-ին Երևանի հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպման ժամանակ սատարել Հայաստանի երիտասարդական հավաքականին: 

«Ես շատ եմ կարևորում երկրպագուների բուռն սատարումը, որոնք կարող են առաջիկա հանդիպման ժամանակ «12-րդ խաղացողի» դերը վերցնել իրենց վրա: Վստահ եմ, որ ձեր օգնությամբ ու տղաների մեծ նվիրումի շնորհիվ, մենք կկարողանանք հաջողության հասնել»,- ասվում է ՀՖՖ նախագահի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանի կողմից տրամադրված ուղերձում:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ ճակատագրի հեգնանքով վերջին տարում հայ ֆուտբոլիստներն արդեն 5-րդ անգամ են հանդիպում թուրքերի հետ տարբեր տարիքային խմբերում:

«Մեր երիտասարդական հավաքականն անցյալ տարի ապացուցեց, որ ի զորու է հավասար պայքար մղել ուժեղ մրցակցի հետ և նույնիսկ հաղթանակ տանել նրա նկատմամբ»,- նշեց Հայրապետյանը:

2008 թ.-ի օգոստոսին ՀՀ ֆուտբոլի երիտասարադական հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Թուրքիայի թիմի նկատմամբ 2009 թ.-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականում այժմ սերնդափոխություն է, այդուհանդերձ, հայկական թիմի անդամները բավականին փորձառու են:

«Վստահ եմ, որ մենք կարող ենք հաջող հանդես գալ այս ընտրական փուլում»,- ասաց Հայրապետյանը:

Հայաստանի հավաքականը Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի թիմերի հետ գտնվու է միևնույն խմբում։

Եվրոպական բոլոր հավաքականները բաժանված են 10 նախընտրական խմբերի։ Սեփական խմբերի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրած 4 լավագույն թիմերը կխաղարկեն Եվրոպայի առաջնության 7 ուղեգրերը, որը կանցկացվի 2011 թ.-ի հունիսին Դանիայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: