480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տնտեսության մեջ արված ռուսական ուղղակի ներդրումների հոսքը 2009 թ.-ին կրճատվել է գրեթե երկու անգամ՝ հասնելով 28 միլիոն դոլարի
12:07
02 Հունիսի 2009

Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ռուսական ուղղակի ներդրումների հոսքը, 2008 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, 2009 թ.-ի առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե երկու անգամ և կազմել է 28 միլիոն ԱՄՆ դոլար։

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ Հայաստանի իրական հատվածում կատարված ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 33,1 միլիոն դոլար՝ կրճատվելով 3,04 անգամ։

Վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստանի ներդրողներին բաժին է ընկել Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 17,8 տոկոսն ու ուղղակի ներդրումների 20,1 տոկոսը։

Ռուս ներդրողներն իրենց միջոցների 86,1 տոկոսն (28,6 միլիոն դոլար) ուղղել են կապի ոլորտ, 5,4 տոկոսը (1782,4 հազ. դոլար)՝ արտադրության և էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի և ջեռուցման բաշխման ոլորտ, 2,8 տոկոսը (930 հազ. դոլար)՝ զբոսաշրջության, զվարճանքների կազմակերպման, մշակույթի և սպորտի ոլորտ, 2,7 տոկոսը (881,2 հազ. դոլար)՝ սպառողներին այլ տեսակի ծառայություններ տրամադրելու ոլորտ, 2,3 տոկոսը (769,2 հազ. դոլար)՝ մեծածախ և միջնորդների միջոցով իրականացվող առևտրի ոլորտ (հաշվի չառնելով ավտոմեքենաների և մոտոցիկլետների առևտուրը)։

2009 թ.-ի արդյունքներով Հայաստանում ներդրումների ծավալով Ռուսաստանը զբաղեցնում է երրորդ տեղը Ֆրանսիայից (84,2 միլիոն դոլար) և Նիդեռլանդներից (38,8 միլիոն դոլար) հետո։

Հայաստանի տնտեսության մեջ արված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 2009 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 186,3 միլիոն դոլար, որոնցից 139,3 միլիոն դոլարն իրական հատված կատարված ուղղակի ներդրումներն են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։