484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել են միասնական պետական քննությունները
11:47
02 Հունիսի 2009

Աշխարհագրություն, կենսանաբանություն և ընդհանուր պատմություն առարկաների՝ այս տարվա առաջին պետական քննությունները մեկնարկել են երեքշաբթի, Հայաստանի 17 քննական կենտրոնում։

«Կրթական համակարգը կատարելագործվում է ամեն տարի։ Մեզ համար համար թիվ մեկ խնդիրը մարդկային գործոնը նվազագույնի հասցնելն է։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խնդիր է դրվել գնահատել քննությունների ընթացքն ու եզրակացությունների հիման վրա հաջորդ տարի կատարելագործել համակարգը», - ՄՊՔ-ի մեկնարկից առաջ լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն, հայկական դպրոցների 408 շրջանավարտ այսօր քննություն է հանձնում աշխարհագրություն առարկայից, 541-ը՝ ընդհանուր պատմություն առարկայից և 1811-ը՝ կենսաբանություն առարկայից։

Նախարարը նշեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության նպատակը քննական գործընթացի օբյեկտիվության, անկեղծության և թափանցիկության, ինչպես նաև տեղեկատվության նկատմամբ ազատ հասանելիության ապահովումն է։

Աշոտյանը տեղեկացրեց, որ ամենաշատ հայտերն այս տարի կլինեն Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։

«Բարձր մրցույթ կլինի նաև Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական համալսարանում», - նշեց նա։

Նախարարի խոսքերով, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բարձրագույն կրթության որակի վրա, քանի որ հենց բարձրորակ մասնագետների վրա է հիմնված գիտատար տնտեսության ապագան։

ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով, դիմորդների մեծ մասը (12 545) քննության հայտ է ներկայացրել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, երկրորդ տեղում է մաթեմատիկան (9 804), իսկ երրորդ տեղում՝ անգլերեն լեզուն (8 212)։

Միասնական պետական քննություն հանձնել ցանկացողների մեծ մասը բնակվում է ՀՀ մայրաքաղաքում (6 644)։ Երկրորդ տեղում են Շիրակի մարզի դիմորդները (1 783), իսկ երրորդ տեղում՝ Լոռու մարզի բնակիչները (1 624)։
 
Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ անցկացվել է 2007 թվականի հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 1442 քննական կենտրոնում։

Ընդամենը մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ, ընդ որում մոտ 38 հազարը ավարտական քննություն է հանձնել «Ա» տարբերակով, իսկ մնացածը լուծել են թեստային «Բ» տարբերակը, որը բաղկացած էր բուհերի ընդունելության հարցերից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: