483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ ժամանակներում Հայաստանը զորակոչիկների քանակի խնդիր չի ունենա. ՀՀ պաշտպանության նախարար
10:30
02 Հունիսի 2009

Մոտ ժամանակներում Հայաստանը զորակոչիկների քանակի խնդիր չի ունենա, երկուշաբթի լրագրողներին է ասել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարի խոսքերով, յուրաքանչյուր տարի Պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում բանակի համալրման գործընթացը կատարելագործելու համար։ Նրա խոսքերով, զորակոչի հետ կապված հարցը քննարկվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում և գտնվում է ինչպես ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, այնպես էլ նախագահի վերահսկողության տակ։

«Այս տարի մենք ևս համալրման հատուկ ծրագիր ենք կազմել, որի իրագործման ընթացքում ուշադրություն ենք դարձնելու երկու ուղղության վրա։ Առաջինը՝ զորակոչի որակի բարձրացման վրա, սկսած կցագրումից, բուժհետազոտությունից ընդհուպ մինչև զորամասերում և հավաքակայաններում բաշխման գործընթացը։ Երկրորդը՝ ուշադրություն ենք դարձնելու զորամասերում պայմանագրային զինծառայողների թվի ավելացման վրա», - նշել է նա։

Նախարարն ավելացրել է, որ աշխարհի բոլոր ուժեղագույն բանակները պրոֆեսիոնալ են, և Հայաստանի նպատակն աստիճանաբար պրոֆեսիոնալ հիմքին անցնելն է։ «Իհարկե, մենք, ելնելով ներկա իրավիճակից, չենք կարող միանգամից անցնել պրոֆեսիոնալ բանակի, մենք այժմ խառը համալրմամբ ենք գործում», - ասել է Օհանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։