480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ օմբուդսմենը հերքել է ընդդիմության մեղադրանքները 2008 թ.-ի մարտյան դեպքերի փաստահավաք խումբը տապալելու ձգտման առնչությամբ
20:06
01 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կտրականապես հերքել է ՀԱԿ-ի և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության՝ 2008 թ.-ի մարտյան դեպքերի փաստահավաք խումբը տապալելու ձգտման առնչությամբ մեղադրանքներ պարունակող համատեղ հայտարարությունը։  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թ.-ի հոկտեմբերի 23-ին կարգադրություն ստորագրեց 2008 թ.-ի մարտի 1-2 դեպքերի առնչությամբ փորձագետների խումբ ստեղծելու և դրա գործունեությունը կազմակերպելու մասին։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը դադարեցրել է իր մասնակցությունը 2008թ.-ի մարտի դեպքերի փորձագիտական խմբի աշխատանքին՝ պատճառաբանելով այն հանգամանքով, որ խմբի անդամների մոտ գերակայում էին ոչ թե փորձագիտական, այլ քաղաքական մոտեցումները։ Ընդ որում Օմբուդսմենը պատրաստակամություն է հայտնել խմբի նոր անդամ առաջարկել։ 

«Ե΄վ իշխանությունը, և΄ ընդդիմությունը, Փաստահավաք խումբը օգտագործեցին  քաղաքական շահարկումների նպատակով և թույլ չտվեցին, որ այն գործի որպես փորձագետների խումբ: Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության և կոալիցիայի ներկայացուցիչները խմբում գործում էին համագործակցված»,- ասվում է ՀՀ ՄԻՊ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ «դրա մասին են վկայում հետևյալ հանգամանքները.

նախ` իշխանությունը ցանկության դեպքում կարող էր ավելի շուտ ստեղծել այդ խումբը` չսպասելով ԵԽ համապատասխան կառույցների ճնշմանը: Բացի դրանից, կոալիցիայի ներկայացուցիչները Փաստահավաք խմբում որդեգրել էին ոչ կառուցողական, պասիվ դիրքորոշում: Ավելին, օգտվելով հարմար առիթից` Ռոբերտ Ավագյանը հայտարարեց խմբից դուրս գալու մասին»:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանդեպ ընդդիմության՝ փաստահավաք խմբի գործունեությունը կազմալուծելու մեղադրանքներն անհիմն են:

«Աշխատելու ցանկության դեպքում ընդդիմությունը կարող էր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին զուսպ կեցվածք ընդունելու կոչ անել և ի գիտություն ընդունել ՄԻՊ-ի` նոր ներկայացուցիչ առաջադրելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հիմնական լարվածություն ստեղծողը ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն է:

Նշվում է նաև, որ վերոնշվածն ապացուցում է, որ Վահե Ստեփանյանի` խմբից դուրս գալու որոշումն արդարացված էր: Սակայն Պաշտպանը չի հրաժարվում նոր թեկնածու առաջադրելուց, միայն թե այս դեպքում նա լինելու է ոչ թե փորձագետ, այլ` խմբում ձևավորված մթնոլորտին ավելի համապատասխանող անձ:

«Մի հոգին չի կարող շախմատ խաղալ, եթե մյուս չորսին հրահանգված է ռեգբի խաղալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՄԻՊ գրասենյակում կարծում են, որ փորձագիտական մթնոլորտի բացակայության պատճառը ոչ թե ՄԻՊ-ի ներկայացուցիչն է, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են:-0-



 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։