478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպացի դիտորդները նշում են Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների բացթողումները
16:34
01 Հունիսի 2009

Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդների առաքելությունը Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում լուրջ բացթողումներ է գրանցել, սակայն առաքելության եզրակացությունը կտրվի Կոնգրեսի աշնանային նստաշրջանի ժամանակ՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի կեսերին, ասաց ԵԽ Կոնգրեսի դիտորդների պատվիրակության ղեկավար Նայջել Մերմագենը (Nigel Mermagen)։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։

«Կան բազմաթիվ հարցեր, որոնք այնքան էլ բավարար չէին, սակայն ընդհանուր առմամբ, ընտրությունները մենք դրական ենք գնահատում։ Մենք պետք է ավելի մանրամասն արձանագրություն կազմենք, որում կներկայացնենք մանրամասները»,- ասաց Մերմագենը երկուշաբթի Երևանում տված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ դիտորդական առաքելության աշխատանքի ընթացքում պատվիրակության անդամները քվեարկության գործընթացի ժամանակ նկատել են կազմակերպչական բնույթի բացթողումներ, սակայն զերծ մնաց «Նովոստի-Արմենիա» գործակալության՝ կոնկրետ օրինակներ հնչեցնելու մասին հարցին պատասխանելուց։

«Եղել են լուրջ բացթողումներ, որոնք կներկայացվեն իշխանություններին։ Իշխանությունները հավաստիացրել են, որ մեր կողմից ներկայացված յուրաքանչյուր կետը մանրամասն ուսումնասիրության կենթարկվի»,- պարզաբանեց նա։

Պատվիրակության ղեկավարը հայտնեց նաև, որ ԵԽ դիտորդների խումբը մինչև ընտրատեղամասերի բացումը, այցելել է այնտեղ, քվեարկության ընթացքում եղել մոտավորապես 200-250 ընտրատեղամասում, մասնակցել նաև ձայների հաշվարկին։  

«Ինձ թվում է, որ մենք կարող էինք անել ավելին մեր հնարավորությունների շրջանակում։ Մենք տեղյակ էինք, թե հատկապես որտեղ էին թեժ կետերը և կրկնակի ենք այցելել այն ընտրատեղամասերը, որոնցում իրավիճակը մեզ կասկածելի էր թվացել։ Մենք ականատես ենք եղել որոշ խնդիրների, որոնք կարձանագրենք ու որոնց մասին կհայտարարենք»,- ընդգծեց նա։

«Մենք չենք կարողացել ականատես լինել այն ամենին, ինչ կատարվել է երեկ, սակայն զրուցել ենք ընտրատեղամասերում եղած ուրիշ դիտորդների ու վստահված անձանց հետ, ինչի շնորհիվ շատ հաշվետվություններ ենք ստացել, որոնք կփորձենք ներկայացնել մեր վերջնական զեկույցում»,- ասաց նա։

Պատասխանելով լրագրողներին ծեծի ենթարկելու փաստերի մասին հարցին՝ Մերմագենը նշեց, որ «այդ հարցը դիտորդների առաքելությանը չի վերաբերում», սակայն ամսվա սկզբում և վերջում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտորդները համապատասխան տեղեկատվություն են ստացել, որը հաշվի կառնեն իրենց վերջնական զեկույցում։

Առաքելության ղեկավարը հայտնեց, որ դիտորդները հնարավորություն չեն ունեցել հետևելու, թե ինչպես է նախընտրական արշավը լուսաբանվում հեռուստատեսությամբ, քանի որ «զբաղված էին տարբեր մարդկանց հետ հանդիպումներով, ինչպես նաև չեն տիրապետում հայերեն լեզվին»։  

«Մինչև վերջնական զեկույցը մենք կփորձենք ստանալ քարոզարշավի շրջանակներում հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդումների բառացի թարգմանությունը»,- ավելացրեց նա։

Մերմագենը նաև համագործակցության կոչ արեց այն կազմակերպություններին, որոնք կարող են մեկնաբանություններ անել վերջնական զեկույցի համար։ 

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է 20959 ձայն կամ 5,22 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 18648 ձայն (4,65 տոկոս), Ժողովրդական կուսակցությունը՝ 8569 ձայն (2,14 տոկոս), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 1951 ձայն (0,49 տոկոս)։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ ձայնի իրավունք ունեցող 771 477 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 407745 մարդ կամ ընտրողների 52,85 տոկոսը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: