480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է լրագրողների նկատմամբ ոտնձգությունները
15:51
01 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է  լրագրողների նկատմամբ ոտնձգությունները Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում, տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը։ 

Օմբուդսմենի գրասենյակում կարծում են, որ նմանատիպ դեպքերն օրինաչափություն են դարձել յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ։

Համաձայն հաղորդագրության, մայիսի 31-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրատեղամասում Ոստիկանության աշխատակիցների և ընտրական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ հարձակում է կատարվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի և «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանի վրա։

Հայաստանի օմբուդսմենը կոչ է անում համապատասխան մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեղավորներին բացահայտելու համար։

Հաղորդագրության համաձայն, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մայիսի 31-ին ստացել է տասնյակից ավելի գրավոր բողոքներ։

«Բողոքները հիմնականում վերաբերում էին հետևյալ խնդիրներին՝ քվեարկությանը մասնակցելու նպատակով միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատեղամասեր և հորդորում ընտրություն կատարել այս կամ այն թեկնածուի օգտին, Գյումրիից, Վանաձորից և այլ քաղաքներից միկրոավտոբուսներով Երևանի ընտրատեղամասեր են տեղափոխվել քաղաքացիներ` ընտրություններին մասնակցելու նպատակով, մի շարք տեղամասերում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը` խցիկների ոչ պատշաճ տեղադրված լինելու պատճառով»,- նշվում է հաղորդագրությունում։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է քննարկել  ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած փաստարկված դիմում-բողոք և  կոչ է անում իրավասու պետական մարմիններին պատշաճ ստուգումներ իրականացնել ներկայացված բոլոր ընտրախախտումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։     

Երևանում մայիսի 31-ին ավարտվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։

Արձանագրության համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է 20959 ձայն կամ 5,22 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 18648 ձայն (4,65 տոկոս), Ժողովրդական կուսակցությունը՝ 8569 ձայն (2,14 տոկոս), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 1951 ձայն (0,49 տոկոս)։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ ձայնի իրավունք ունեցող 771 477 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 407745-ը կամ ընտրողների 52,85 տոկոսը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: