481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հեռուստաալիքների կողմից նախընտրական քարոզարշավների լուսաբանումը Երևանում ընդհանուր առմամբ եղել է դրական և հավասարակշռված. մոնիտորինգի արդյունքներ
13:44
01 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հեռուստաալիքների կողմից նախընտրական քարոզարշավների լուսաբանումը տարբերվել է նախագահական ընտրությունների լուսաբանումից, ընդհանուր առմամբ եղել է դրական և հավասարակշռված, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։

Նա հայտնեց, որ ապրիլի 16-ից մայիսի 29-ը Երևանի մամուլի ակումբը Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացրել է հեռուստաալիքների կողմից Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների լուսաբանման մոնիտորինգ։ Մոնիտորինգն ընդգրկել է յոթ հեռուստաալիք՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը, «ԱԼՄ», Հայկական երկրորդ հեռուստաալիքը, «Արմնյուս», «Երկիր-մեդիա», «Կենտրոն», «Շանթ»

«Մոնիտորինգի խնդիրներն էին հեռարձակող ԶԼՄ-ների՝ Ավագանու խորհրդի ընտրությունների նկատմամբ ուշադրության մակարդակի որոշումը, տեղեկացվածության ադեկվատությունը, հեռուստաեթերի հասանելիությունը թեկնածուների կողմից իրենց հայացքներն արտահայտելու համար»,- ասաց Նավասարդյանը։

Ըստ նրա՝ լուսաբանումը 90 տոկոսով հիմնավորված էր չեզոք և դրական արտահայտությունների վրա ընտրություններում ներկայացված այս կամ այն քաղաքական ուժի հասցեին։

«Այդուհանդերձ, կուսակցություններին և դաշինքին դարձված ուշադրության ծավալով լուսաբանումն այնքան էլ հավասարակշռված չէր։ Այս առումով առաջին տեղում է Ժողովրդական կուսակցությունը՝ շնորհիվ սեփական «ԱԼՄ» հեռուստաալիքի (Ժողովրդական կուսակցության նախագահը «ԱԼՄ» հեռուստաալիքի սեփականատերն է), իսկ վերջին տեղում է Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը»,- նշեց Նավասարդյանը։

Նա ընդգծեց նաև, որ քաղաքական գովազդի ռեսուրսն ամբողջովին օգտագործված չէր բոլոր քաղաքական ուժերի կողմից, հիմնականում, ֆինանսական պատճառներով։

Երևանում մայիսի 31-ին ավարտվեցին Ավագանու խորհրդի ընտրությունները, որը բաղկացած է լինելու 65 մարդուց։ Խորհրդում բացարձակ մեծամասնություն ստացած կուսակցության առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ Երևանի Ավագանու խորհուրդ են անցել անհրաժեշտ շեմը հաղթահարած երկու կուսակցություն և մեկ քաղաքական դաշինք։

Արձանագրության համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 190171 ձայն (47,39 տոկոս)։ 91141 ձայնով (22,71 տոկոս) երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, երրորդ տեղում է 69871 ձայն (17,41 տոկոս) հավաքած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է 20959 ձայն կամ 5,22 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 18648 ձայն (4,65 տոկոս), Ժողովրդական կուսակցությունը՝ 8569 ձայն (2,14 տոկոս), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 1951 ձայն (0,49 տոկոս)։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ ձայնի իրավունք ունեցող 771 477 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 407745 մարդ կամ ընտրողների 53 տոկոսը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: