478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորի թիկնապահը դիմել է ոստիկանություն՝ ընդդիմադիր լրագրողի կողմից հասարակական կարգը խախտելու առնչությամբ. Ոստիկանություն
17:22
31 Մայիսի 2009

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի անձնական թիկնապահը դիմել է ոստիկանություն՝ ընդդիմադիր թերթի լրագրողի կողմից հասարակական կարգը խախտելու առնչությամբ։

Մայիսի 31-ին Երևանում անցկացվում են Ավագանու խորհրդի ընտրությունները, որոնց կարող է մասնակցել 771,5 հազար ընտրող։

«Մայիսի 31-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել «Հայք» թերթի խմբագիր Գեղամ Նազարյանը և հայտնել, որ Նալբանդյանի անվան դպրոցում գտնվող թիվ 9/1 ընտրատեղամասում ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահները ծեծել են «Հայքի» լրագրողներին», - ասվում է ոստիկանության տեղեկատվության մեջ։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները ճշտվում են:

Հայ ազգային կոնգրեսի տեղեկատվության համաձայն՝ ժամը 10։25-ին 9/1 տեղամաս է ներխուժել ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը և հրահանգել թիկնապահներին դուրս հանել «Չորրորդ իշխանություն», «Հայք», «Ժամանակ Երևան» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթև Մեսրոպյանին և Մարինե Խառատյանին։ Լրագրողներին ծեծել են ու խլել նրանց հեռախոսներն ու ձայնագրիչները:

Որոշ տվյալներով, ավելի վաղ դիմում ներկայացնելու համար ոստիկանություն հրավիրված «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը հրաժարվել է պատասխանել Ոստիկանության հարցերին՝ մեջբերելով տեղի ունեցածի մասին հայց չներկայացնելու իր սահմանադրական իրավունքը։

Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն՝ նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:

Ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: